Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ
Քաղաքականություն

Իրադրությունը չի կայունանում. Փաշինյանը խոսեց

Ի հեճուկս ՀՀ–ի և միջազգային հանրության գործադրած ջանքերի` իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում։ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությամբ գործողությունների գործադրությունը, միևնույն ժամանակ անպատասխան թողնելով իրադրության քաղաքական և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները»,–ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կողմերին կոչ են անում առաջին հնարավորության դեպքում վերսկսել քաղաքական երկխոսությունը։ Փաշինյանը շեշտեց` մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել այս կոչին, մինչդեռ ՀՀ–ն բազմիցս ընդգծել է իր պատրաստակամությունը ցանկացած պահի վերսկսելու բանակցությունները։

Փաշինյանի խոսքով` Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ տրամաբանություն, խափանում է նաև նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի համաձայնագրերի իրականացումը։

Նա հավելեց, որ մինչ օրս Ադրբեջանում շարունակվում են հայ գերիների շինծու դատավարությունները, ինչի հետևանքով նրանք երկար տարիների ազատազրկումների են դատապարտվում։

Փաշինյանի խոսքով` պետք է ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո խաղաղապահների պատասխանատվության գոտիներում։

«Ադրբեջանը մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը։ Ոստի ակնհայտ է, որ սա խաղաղապահների, այսինքն` ԼՂ–ում խաղաղության և կայունության դեմ իրականացվող գործողությունների շարք է»,–ասաց նա։