Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա Տոնոյան
Քաղաքականություն

Արմեն Աշոտյանը զգուշացնում է՝ Հայաստանին և Արցախին նոր վտանգ է սպառնում

2018 թվականի իշխանափոխությունից հետո եզակի մարդիկ էին, որ համարձակվում էին հանրային գիտակցության մթագնման պայմաններում իրենց վրա վերցնել նիկոլապաշտ հանրության հարվածներն ու անեծքները, և առանց այլևայլության ներկայացնել Հայաստանի համար Նիկոլ Փաշինյանի նախատեսած արհավիրքներն ու սպառնալիքները։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանն այդ եզակիներից էր, ով երբեք չլռեց, որպես վերլուծաբան և արտաքին հարաբերություններից գիտակ մարդ ներկայացրեց, թե ինչ է մեզ սպասվում արցախյան հարցում։ Այդ կանխատեսումների ճշմարտացիության մեջ, ցավոք, բոլորս համոզվեցինք 44-օրյա պատերազմում կրած խայտառակ ու դառը պարտությունից հետո։

Այսօր էլ, երբ Արմեն Աշոտյանն ինքն է հրաժարվել որևէ պետական պաշտոն զբաղեցնել կամ պատգամավոր դառնալ, նա շարունակում է վերլուծել իրավիճակը, արձանագրել, որ մեզ նոր ու առավել ծանր մարտահրավերներ են սպասվում։ ՀՀԿ փոխնախագահի կարծիքով, «կա երկու օրակարգ՝ իրական, որից տեղյակ են Ալիևը-Պուտինը-Նիկոլը, և այն, որը հրամցնում են մեզ։ Նիկոլը խոստում է տվել Ալիևին, վկա է Պուտինը, և հիմա սահմանային լարվածությունը իր խոստման ընթացքի գինն է, ու սա դեռ սկիզբն է։ Օրակարգում է Արցախի մնացալ հատվածից հրաժարվելու հարցը, ինչպես նաև միջանցքի հարցը»։ Արմեն Աշոտյանը օրերս նաև անդրադարձել է Արցախի նախագահի պաշտոնում ծվարած Արայիկ Հարությունյանին, մերկացրել նրա ստերն ու կեղծիքները։

«Նա ասել է, թե իբր «դավաճանություն չի եղել ու մենք կռվել ենք աշխարհի դեմ»: Սրան հիշեցնել է պետք վառվռուն աչքերով իր նախապատերազմյան հարցազրույցները, որոնցում նա հայտատրարում էր, որ Արցախի օդը այլևս փակ է, որ բանակը աննախադեպ համալրվում է, որ աշխարհը զմայլվում է ժողովրդավար Հայաստանով: Մարդ ինչքան բարոյապես ու մտավոր տկար պիտի լինի, որ հիմա էլ, այսքանից հետո, դեռ փորձի արյունից մաքրել իր ու իր տիրոջ արյունոտ երեսը»,- արձանագրել է Աշոտյանը և հավելել․ «Խոսելուց առաջ մտածելը չէր խանգարի: Բայց ոչ քո դեպքում, քանզի հիմա քո ուշքն ու միտքը ոչ թե Արցախի ապագան է, այլ շինարարական տենդերները, իսկ վերջում էլ՝ ապահով և անպատիժ ծլկելու ճանապարհների որոնումները»:

Տիգրան Գաբրիելյան