Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա Տոնոյան
Քաղաքականություն

«Վերածնվող Հայաստան» կուսակցության հայտարարությունը

Արդեն 3-րդ օրն է՝ ադրբեջանական զինուժը շարունակում է փակ պահել Սյունիքի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի երկու կարևորագույն՝ Նոր Առաջաձորի և Վանանդի հատվածները:
 
Այն ժամանակահատվածում, երբ ադրբեջանցիները տեղավորվում էին ՀՀ միջպետական ճանապարհին և ձեռնարկում բոլոր քայլերը՝ Սյունիքի մարզը Հայաստանի Հանրապետությունից կտրելու ուղղությամբ, ՀՀ Կառավարությունը, անտեսելով Երևանից ընդամենը 250կմ հեռավորության վրա թշնամու ձեռնարկած գործողությունները Սյունիքում հաստատվելու ուղղությամբ, բոլոր հնարավոր մեթոդներով անցկացնում էր Կառավարության հնգամյա ծրագիրը՝ ԱԺ-ում ձեռնամարտ-շոուներ ծրագրելով, անձնական հարցերն ու տարաձայնություններն ԱԺ բերելով ու երկրի առաջ ծառացած անվտանգային թեմաներից հասարակությանը շեղելով:
 
Այս իրադարձությունների ֆոնին առավել հասնակալի և տրամաբանական է դառնում «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամներ Սյունիքի համայնքապետերին անհիմն և շինծու գործերով, 1 հոգուց կորզած սուտ ցուցմունքներով կալանքի տակ ապօրինի պահելու հանգամանքը՝ այդպիսով փաստացի գլխատելով Սյունիքը: Սյունիքի համայնքապետերն այն անձիք են, ովքեր 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում սեփական ուժերով ու կամավորական ջոկատներն առաջնորդելով՝ պահում էին Սյունիքի մարզը՝ թշնամուն 1 միլիմետր հող չզիջելու նպատակադրմամբ, և ամբողջովին կատարել են իրենց առաջ դրված խնդիրը՝ մինչև իշխանության կողմից բռնի ուժով նրանց խրամատներից հեռացումը:
 
Ստեղծված իրավիճակում Հայաստանը կանգնում է ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական լրջագույն խնդիրների առջև՝ ունենալով 2 փակ սահման հարևան թշնամական պետությունների հետ և, ըստ էության, կտրվելով նաև բարեկամական Իրանից՝ փաստացի արձանագրելով Հայաստան-Իրան֊Հայաստան բեռնափոխադրումների անհնարինության հանգամանքը:
 
Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը խստագույնս դատապարտում է իշխանության նման գործելաոճը և պահանջում ձեռնարկել բոլոր հնարավոր գործողությունները՝ Սյունիքում առաջացած խնդիրները շուտափույթ լուծելու և Հայաստանի քաղաքացիներին անվտանգության երաշխիքներով ապահովելու ուղղությամբ: