Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա Տոնոյան
Քաղաքականություն

Ում համար Հայաստան, իսկ ում համար արդեն «Էրմենիստան». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

2018-ին ապագա կապիտուլյանտներն իշխանության են «բերվել» շատ հստակ աշխարհաքաղաքական խնդիր լուծելու նպատակով։
 
Ո՞րն է այդ խնդրի էությունը։
 
Ամեն գնով «կարգավորել» Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները։
 
Իսկ ինչպե՞ս դա անել։
 
Ինչպես ցույց տվեցին վերջին տարիները՝ զիջելով ու տալով ամեն ինչ:
 
Ի՞նչ պետք է արվեր այդ նպատակին հասնելու համար։
 
Վարկաբեկել հաղթանակի խորհրդանիշ հերոսներին՝ կպցնելով զանազան պիտակներ։
Նսեմացնել Արցախյան եւ Ապրիլյան պատերազմների հաղթական նշանակությունը։
Հարձակվել ազգային ինստիտուների՝ եկեղեցու,բանակի,ընտանիքի եւ դպրոցի վրա։
 
Այս ամենը «սահուն» արվում էր,իսկ մեր հակափաստարկները,պայքարն ու ակցիաները ներկայացվում էին որպես «նախկինների» ռեւանշի փորձ։
Արդյունքում ապագա կապիտուլյանտներն ու նրանց սպասարկող ուժերը բոլոր հնարավոր մեղքերի մեջ մեղադրեցին հաղթանակած մարդկանց, իսկ փոխարենը «կառուցողական» կարգեցին թշնամի պետության ղեկավարին։
 
Իսկ այսօր արդեն ռեժիմը ,թուրքական «բայրաքթարի» սպառնալիքը մոռացության տալով, խոսում է «թուրքական դրական ազդակների» մասին։
Պատահականությու՞ն է սա,թե՞՝ ոչ։
 
Հիշեցնեմ,որ Ադրբեջանի ղեկավարն էր ասում,որ 2018-ի «հեղափոխությանն» ինքն աջակցություն է ունեցել։
Հիշենք ,որ իշխանության գալուց անմիջապես հետո ապագա կապիտուլյանտը հայտարարեց բանակցությունը սեփական կետից սկսելու մասին, իսկ Արցախի խնդրի բանակցային բովանդակության վերաբերյալ տեղեկանում էր ոչ թե Հայաստանի նախկին նախագահներից,այլ՝ «կառուցողական Ալիեւից»։
 
Հիշենք,որ պատերազմի առաջին օրերին գլխավոր հողատուն էր հայտարարում,թե չի դիտարկում ռուս խաղաղապահների մուտքը Արցախ։
Ավելին .անանուն հոդված էր հրապարակվում իր հարազատ թերթում,որտեղ Թուրքիայի հետ ուղիղ բանակցելու առաջարկ էր արվում։
Ու այս ամենը պատերազմի ժամանակ։
 
Հիմա նա խոսում է «Թուրքիայից ստացվող դրական ազդակների» մասին։
Ապաշրջափակում ասվածն էլ ընդամենը թուրքական ծրագիր ու «հեքիաթ» է։
Թուրքիայի հետ հարաբերություններ « կարգավորելու» գինը լինելու է Հայաստանն Էրմենիստան վերածելու ծրագրի իրականացումը։
Թուրքական կապիտալը կհոսի Հայաստան,«էժան շոր-մոր,պոմիդոր,լյուլյա-քյաբաբը բոլ կլինի»,իսկ «ժողովուրդս» էլ «ձրի» Անտալիայում կհանգստանա։
Սա է սցենարը։
 
Բայց Հայաստան չի լինի,այլ կլինեն «Էրմենիստանի» հպարտ քաղաքացիներ։
Դեպքերի նման զարգացման արդյունքում ակնհայտ է,որ ռուսական ռազմաբազայի անհրաժեշտություն Հայաստանում այլեւս չի լինի, իսկ «պետության» արտաքին քաղաքական վեկտորը վերջնականապես կփոխվի։
 
Այդ ժամանակ նոր կավարտվի 2018-ի «հեղափոխությունը»։
 
Սա է «հեղափոխության» նախագծողների սցենարը։
 
Այս ամենն իրականություն կդառնա,եթե մենք շարունակենք «դիտորդ» մնալ։