Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա Տոնոյան
Քաղաքականություն

Խաչիկ Ասրյան. Ո՛չ մի հաշտություն և ո՛չ մի խաղաղություն Թուրքիայի և Ադրբեջանի հետ


Արևմուտքի օգնությամբ Հայաստանում իշխանությունը բռնազավթած Փաշինյան Նիկոլը Հայաստանին և Հայ ժողովրդին պարտադրում է ընդունել և համակերպվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված օրակարգին. այն է՝ թուրքական և ադրբեջանական պայմաններով հաշտության և խաղաղության պայմանագրի ստորագրումը, որտեղ Հայ ազգը պետք է մոռանա 20-րդ դարի սկզբին թուրքերի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանությունը, Հայ ազգն ու Հայաստանը պետք է ճանաչեն այսօրվա Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն ամբողջությամբ ընդգրկում է և մեր Սուրբ Արցախը:
Վերոնշյալ հակազգային և հակապետական ստորացուցիչ հաշտության և խաղաղության պայմանագրի ստորագրման արդյունքում՝ Հայաստանն ամբողջությամբ կվերածվի թուրքական վիլայեթի՝ շատ կարճ ժամանակում կլանվելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից:

Ցավալիորեն, Հայաստանի քաղաքական դաշտի նույնիսկ ընդդիմադիր համարվող հատվածը խոսում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ այսպես կոչված «արժանապատիվ» հաշտության և խաղաղության մասին, մինչդեռ ակնհայտ է, որ ոչ մի հաշտություն կամ խաղաղություն չի կարող լինել Հայաստանի և Հայաստանը ոչնչացնող՝ Հայաստանի ու Հայ ազգի թշնամի-հակառակորդների միջև, որոնց նպատակը դարեր շարունակ եղել և մնում է Հայաստանի ու Հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացումը՝ Արևմտյան և Արևելյան Հայաստանի ամբողջ տարածքը հռչակելով իրենց պատմական հայրենիք:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ Հայաստանի և Հայ ժողովրդի համար ոչ մի պարագայում և ոչ մի պայմանով չի կարող ընդունելի լինել Հայ ազգի դարավոր թշնամի-հակառակորդներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաշտեցում ու խաղաղություն, և մենք, ամբողջ Հայ ազգով, պետք է ամենօրյա ռեժիմով պատրաստվենք Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մոտ ապագայում կրկին մեր դեմ սանձազերծվող պատերազմներին դիմակայելուն, թշնամի-հակառակորդներին հակահարված տալուն և ԱՍՏԾՈ կողմից Հայերիս տրված Հայկական բարձրավանդակն ու Հայ ազգը պաշտպանելուն:

Մերժելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաշտության և խաղաղության ցանկացած նախաձեռնություն՝ մենք կոչ ենք անում Քրիստոսապաշտ, ընտանիքապաշտ, իրենց հերոսների շիրիմների առաջ միշտ խոնարհվող հայրենասեր քաղաքացիներին. ՊԱՏՐԱՍՏՎԵ՛Ք ԹՈւՐՔԵՐԻ (ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ) ԵՎ ԹՈւՐՔԱՀՊԱՏԱԿ ՀԱՅ ՏԱԿԱՆՔՆԵՐԻ ԴԵՄ ՎԵՐՋՆԱԿԱՆ, ՀԱՂԹԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻՆ Ու ՍՈւՐԲ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ:
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Առաջնորդ, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ասրյան