Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա Տոնոյան
Քաղաքականություն

«Վերածնվել՝ հանուն մեր ժողովրդի, հանուն մեր երկու պետությունների». Վահե Հակոբյանի ուղերձը

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի ուղերձը` Հայաստանի Հանրապետության անկախության 30 ամյակի կապակցությամբ

Երեսուն տարի առաջ՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին, իրականություն դարձավ հայ ժողովրդի դարավոր երազանքը՝ ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությունը։

Անկախությունն ընտրած սերունդը Երրորդ Հանրապետության գոյության առաջին տարիներից կանգնեց լուրջ փորձությունների առաջ։ Բայց մեր միասնությունը, համախմբվածությունն ու հավատն օգնեցին հաղթահարել բոլոր խոչընդոտները, անհավանական պայմաններում հաղթել մեզ պարտադրված ղարաբաղյան առաջին պատերազմում, ապա՝ լծվել պետականաշինության դժվարին, բայց շնորհակալ գործին։

Ի՞նչ Հայաստան էին երազում անկախ պետության համար պայքարած, անկախ պետության հույս փայփայած ու այդ հույսը սերունդներին փոխանցած, անկախության համար քվեարկած մեր հայրենակիցները․ սրանք հարցեր են, որոնց հաճախ չենք անդրադառնում, բայց որոնք մշտապես պիտի լինեն մեր ուշադրության կենտրոնում։

Հայաստանի Հանրապետության գոյության երեսուն տարիների ընթացքում քիչ չեն եղել մեր ձեռքբերումները։ Եղել են, անշուշտ, նաև բացթողումներ։ Պետականաշինության ճանապարհին երբեմն շեղվել ենք մեր երազած Հայաստանի տեսլականից, բայց ամուր ենք եղել՝ մեր միասնականությամբ, մեր հավատով ու ազգային երազանքներով։

Վերջին երեք տարիների խայտառակությունը, պատերազմը, հազարավոր զոհերն ու խեղված ճակատագրերը, հայրենիքի կորսված հատվածը մեզ կանգնեցրել են նոր և ահռելի մարտահրավերների առաջ։ Բայց դրանք նաև պարտավորեցնում են ՎԵՐԱԾՆՎԵԼ, ուղղել մեջքը, ոտքի կանգնել։

Վերածնվել՝ հանուն մեր ժողովրդի, մեր երկու պետությունների, հանուն մեր նահատակների հիշատակի ու մեր վաղվա սերունդների։

Այսօր՝ Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի օրը, մենք բոլորս մի կարևոր խնդիր ունենք՝ կանգնեցնել պարտությունը և վերածնվել՝ պետության հանդեպ սիրով ու պետության արժևորմամբ, ճիշտ ուղին գտնելու վճռականությամբ ու հավատով՝ ստեղծելու այնպիսի պետություն, որտեղ տեղ չի լինի դավաճաններին, ազգային արժեքները պղծողներին։

Մենք հավատու՛մ ենք մեր վերածննդին․ մենք ունենալու՛ ենք հաղթանակներ։