Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա Տոնոյան
Քաղաքականություն

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքն իշխանությունը դիտմամբ է տապալում. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն ամենատարբեր պատճառաբանություններով վիժեցվում է։ Հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ավելացնելով, որ դրանով հնարավորություն չի տրվում կազմակերպելու հանձնաժողովի աշխատանքը։

Հիշեցնենք, որ այդ պաշտոնում առաջադրված «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանին քպ-ականները չորրորդ անգամ չընտրեցին։

«Կա երկրորդ հարթությունը։ Ինձ համար անընդունելի ու անթույլատրելի է, որ այս մշտական հանձնաժողովը հավաքվի ու քննարկի մի հարց, որը հասարակության համար որևէ նշանակություն չունի։ Կան առանջնահերթություններ, որոնք այս ընթացքում ձևակերպվել ու ներկայացվել են։ Դրանք վերաբերում են սահմանային անվտանգությանը, զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգին, Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակին, որոնք որևէ ձևոց օրակարգ չեն բերվում»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նա կարծում է, որ այս հանձնաժողովի աշխատանքն իշխանությունը դիտմամբ տապալում է, քանի որ մյուս հանձնաժողովներում նախագահի տեղակալ ընտրել են մեկ նիստի ընթացքում։

Անդրադառնալով այլ թեկնածու առաջադրելուն, ընդդիմադիր պատգամավորը նկատեց, իշխանությունը չի որոշելու, թե ինչ թեկնածու պետք է առաջադրի ընդդիմությունը։

«Այս պահին որոշում  է կայացվել թեկնածուների հարցում հանդես գալ միասնական դիրքորոշումով։ Իշխանության  քմահաճույքով չէ, որ առաջնորդվելու ենք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իր համար միևնույն է, թե ինչ խնդիր է լուծում իշխանությունը, իր համար առաջնային են երկրի անվտանգային խնդիրները, դրանց վերաբերյալ հարցադրումները, որոնց վերաբերյալ պատասխաններ ոչ հասարակությունը, ոչ էլ խորհրդարանականները չեն ստանում։