Իշխանության պարտությունը Ազգային ժողովում. Անդրանիկի նյարդերը տեղի են տալիս
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում փոխնախագահի ընտրությունը այս անգամ ընթացավ սկանդալային ճանապարհով։ «Հայաստան« դաշինքի կողմից չորրորդ անգամ առաջադրված թեկնածուն՝ Արթուր Ղազինյանը, իր վրդովմունքի ձայնը բարձրացրեց, երբ պարզ դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները հերթական անգամ փորձում են խափանել հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունը և օրակարգում ընդամենը մեկ հարց են առաջ քաշել՝ փոխնախագահի ընտրությունը։ Արթուր Ղազինյանը հայտարարեց, որ չի ցանկանում մասնակցել այս «ֆարսին», այդ պաշտոնը պատկանում է ընդդիմությանը և իշխանությունը պետք է իր մեջ քաղաքական կամք դրսևորի՝ այն հանձնելու «Հայաստան դաշինքին», որպեսզի կարողանան շարունակել հանձնաժողովի բնականոն աշխատանքը։ Արթուր Ղազինյանը լքեց հանձնաժողովի սրահը, նրան հետևեցին նաև Գեղամ Նազարյանն ու «Պատիվ ունեմ» դաշինքից Տիգրան Աբրահամյանը՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների բղավոցների և անհեթեթ ճիչերի ներքո։ Դրանից հետո «Քաղաքացիական պայմանագիրը», ջան ասելով-ջան լսելով շարունակեց քննարկումը՝ վիրավորանքներ հասցնելով ընդդիմության հասցեին։ Նրանք իրենց քննարկումներում ապացուցեցին, որ իրենց առջև հստակ խնդիր է դրված՝ ամեն գնով չընտրել Արթուր Ղազինյանին, մինչդեռ «Հայաստան դաշինքը», սկզբունքայնություն ցուցաբերելով, արդեն 4 անգամ ներկայացրել է Ղազինյանի թեկնածությունը և պատրաստվում է կրկին ու կրկին առաջադրել նրան այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը ստիպված չի լինի ընտրություն կատարել Արթուր Ղազինյանի թեկնածության օգտին։ Ընդդիմադիրների վրդովմունքը լիովին տեղին էր։
Իշխանությունը, ըստ կանոնակարգի, իրավունք ունի նաև քննարկելու այլ հարցեր, հատկապես պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովը, որտեղ անվտանգային բազմաթիվ խնդիրներ պետք է քննարկեն, այդ թվում նաև 44-օրյա պատերազմում հանգամանքները։ Մինչդեռ փաշինյանական կոհորտան շարունակում է հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունները ձախողելով խափանել նաև ամբողջ աշխատանքը։ Ինչպես ավելի ուշ նկատել է Տիգրան Աբրահամյանը, խնդիրը ոչ թե ընդդիմության քվոտայով փոխնախագահ ունենալն է, այլ իշխանության մոտեցումը, որը ընդդիմության առաջադրած թեկնածուի հարցի տապալումը սկզբունքային է համարում։ Արձանագրենք, որ Արթուր Ղազինյանն արդեն չորրորդ անգամ է հաղթում Անդրանիկ Քոչարյանին և նրա ենթականերին՝ յուրաքանչյուր անգամ նրանց ստիպելով հանրությանը ցույց տալ իրենց վախերը ընդդիմադիր սկզբունքային պատգամավորից։
«Դոնթի բանաձևով՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը պատկանում է ընդդիմությանը։ Արթուր Ղազինյանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների կոնսոլիդացված թեկնածուն է՝ անկախ այն հանգամանքից, թե դա ում սրտով է կամ սրտով չէ։ Եթե խորհրդարանական մեծամասնությունը չորս անգամ Ղազինյանին չի ընտրում հանձնաժողովի փոխնախագահ, ապա իրավիճակի միակ պատասխանատուն հենց ՔՊ-ն է՝ քաղաքական տրամաբանությանը հակադրվող իր վարքագծով»,- նշել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Արսեն Արշակյան




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը