Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա Տոնոյան
Քաղաքականություն

Հայաստանի և Թուրքիայի ղեկավարությունների միջև, ամենայն հավանականությամբ, գաղտնի և չհրապարակվող կապեր կան, ինչը վտանգավոր է մեր երկրի համար. Քաղաքագետ

Հայաստանի և Թուրքիայի ղեկավարությունների միջև, ամենայն հավանականությամբ, գաղտնի և չհրապարակվող կապեր կան. երբ երկու երկրների միջև առկա են խնդիրներ, սակայն չկան դիվանագիտական շփումներ, ապա նման սցենարը լիովին հնարավոր է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

«Ամենայն հավանականությամբ, հայ-թուրքական գաղտնի շփումները վտանգավոր են մեր երկրի համար, որովհետև չեմ կարծում, որ ՀՀ գործող իշխանությունները որևէ դրական բան են անում Հայաստանի համար։ Երկրորդ՝ եթե շփումներում մեր երկրի համար դրական որևէ բան լիներ, իշխանությունն իր վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների միջոցով անընդհատ կթմբկահարեր այդ մասին։ Իսկ այժմ, կարծում եմ, հանրային կարծիքից վախնալու պատճառ ունեն», - ասաց նա։

Ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ պետք է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, այդ կարգավորումը պետք է լինի աստիճանական:

Բացի այդ, նա ասել էր, որ  Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների:

Իսկ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև կան գաղտնի կապեր և բանակցություններ, և դրանք չեն բխում ՀՀ շահերից։