Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանը խուսանավում է Իրանի և ԱՄՆ-ի միջևՏարօրինակ զարգացումներ երկաթուղու շուրջՍամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես կգա մեկնաբանությամբ այսօր ժամը 15։40-ին․ Մարիաննա Ղահրամանյան Սրա անունը թալան է, իսկ իշխանությունն էլ դարձել է թալանչի. Էդմոն ՄարուքյանՀայաստանում թոշակը ցածր է, դեղերը՝ թանկ․ Ցոլակ Ակոպյան Բանակը պետք է կոփի, ոչ թե փայփայի. և հարցն ամենևին գլխարկը չէ, այլ գաղափարը. Ա.ՂուկասյանՄեկը տալիս է ու ստեղծում, մյուսը՝ վերցնում ու յուրացնումԹույլ առաջնորդը քաղաքացիների փողը ծախսում է իր համար. ուժեղ առաջնորդն իր սեփական փողն է ծախսում քաղաքացիների համարՀայաստանը՝ մեծ սպորտային երկիր Ֆիզմաթ դպրոցի սաներ Արսեն Մակարյանն ու Սարգիս Առաքելյանը նվաճել են ոսկե մեդալներԹուրքական աջակցություն Փաշինյանի վերընտրությանը Պետական և մասնավոր ներդրումների միջոցով կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը. Նարեկ Կարապետյան Մարզերում դպրոցներ են փակում, անունը դնում «օպտիմալացում»․ Հրայր Կամենդատյան Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Պետական եկամուտներն աճում են, բայց դպրոցների համար փող «չի գտնվում»․ Երիտասարդներին կարող է առաջնորդել միայն ուժեղ առաջնորդը․ Նարեկ Սուքիասյան Դանիայում շահագործման է հանձնվել Հյուսիսային Եվրոպայի խոշորագույն արևային էներգահամալիրը«Հայոց Արծիվներն» աջակցո՛ւմ է բարեկամ Իրանի իշխանություններին ու ժողովրդին․ Դոնալդ Թրամփն անկախ և ինքնիշխան պետությունների համար կործանիչ դիկտատոր է․ Խաչիկ Ասրյան Հակաիշխանական համակարգերում պետք է վերջապես վեր կանգնել մերկանտիլ շահերից ու պատկերացումներից՝ բամբասանք, ինտրիգներ, ի սկզբանե սխալ հաշվարկներ․ Վահե Հովհաննիսյան Մեր ընկերությունը հերթական աջակցությունն է ցուցաբերել իր ազդակիր բնակավայրերից մեկին․ այս անգամ՝ Կապան համայնքի Սևաքար գյուղին Պատմությունը կերտում են անհատները․ հանձնվել չկա․ Մհեր Ավետիսյան 1300 փորձառու ուսուցիչ ազատվեցին աշխատանքից․Ատոմ Մխիթարյան
Քաղաքականություն

Նիկոլն Արցախի հարցը լուծեց այնպես, որ ընդունելի լինի ադրբեջանի ժողովրդի համար. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Ընդգծված ադրբեջանամետ Իգոր Կորոտչենկոյի հետ 1 ժամ 40 րոպեանոց հարցազրույցում, Նիկոլի մեծ եղբայր Իլհամ Ալիևը խոսել է 44 օրերի պատերազմի, պատճառների և հետևանքների մասին։
 
Հակիրճ, ի՞նչ է ասել նա պատերազմից մեկ տարի անց։ Հիմնական մեսիջներն են.
 
1. Արցախյան երկրորդ պատերազմը սկսել է հայկական կողմը՝ զանգվածային հրետանային կրակ բացելով շփման գծի երկայնքով և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։
 
2. Հայաստանը 30 տարիների ընթացքում ամուր պաշտպանական համակարգ էր ստեղծել, որի ինժիներական, ամրաշինական կառույցների մեժ մասն առ այսօր մնում են։ Հայաստանը տիրապետում էր Ադրբեջանի ռազմավարական օբյեկտներին, ուներ միջոցներ դրանց վնասելու, տիրապետում էր փակ տեղեկատվությանը։ Այդ պատճառով Ադրբեջանը ստիպված էր հաճախակի ճշտումներ մտցնել և փոփոխությունների ենթարկել օպերատիվ-մարտավարական ծրագրերը։
 
3. Հայաստանի գործող ղեկավարությունն անցել էր բացահայտ պրովոկացիաների։ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը փաստացի եղել է խաղաղ կարգավորման գործընթացից Հայաստանի դուրս գալու մասին։ Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Տոնոյանի՝ «Նոր պատերազմ, նոր տարծքներ» արտահայտությունն Ադրբեջանն ընդունել է որպես վիրավորանք և անարգանք իր հասցեին, ինչպես նաև միջազգային ջանքերով կարգավորվող խաղաղ գործընթացի նկատմամբ։
 
4. Հայաստանը պատերազմը սանձազերծել և հրահրել է 2020թ. հուլիսին՝ Տավուշի սահմանին դիվերսիա իրականացնելով և ադրբեջանական խաղաղ բնակավայրերը ռմբակոծելով։
 
5. Հայաստանը և Սփյուռքը տասնյակ տարիներ համոզել էին աշխարհին, որ ադրբեջանցիները սպառնալիք են հայերի համար։ Որ Արցախը պատմական Հայաստան է, որ Ադրբեջանը որպես բռնապետություն պետք է սանկցիաների ենթարկվի, իսկ Արցախը պետք է ինքնորոշվի։
 
6. Հայերը փաստացի փախել են Կովսականից (Զանգելանից), մի քանի օր լավ պաշտպանել են Սանասարը (Կուբաթլուն)՝ հետո հանձնել։ Խաբում էին իրենց ժողովրդին՝ ասելով, որ Հադրութը իրենց վերահսկողության տակ է։
 
7. Պատերազմի ընթացքում հայերը հակահարձակման նպատակով երկու հիմար օպերացիաներ են կազմակերպել, որով կոտրել են հայկական կողմի պաշտպանական գիծը և տվել մեծ կորուստներ։
 
8. Շուշիի գրավումը մեր հաղթանակի պսակն է, որին մենք ձգտել ենք շատ երկար քայլելով անտառներով, վատ եղանակային պայմաններում, ճանապարհերի բացակայությամբ, թեթև տեխնիկայով՝ մինչև Շուշի։ ( Էլ ոնց ասի, որ Արցախի հարավն ու Շիշին ուղակի նվեր է տրվել իրենց)։
 
9. Հայերը Սփյուռքի հետ միասին, տարիներ ի վեր շատ ակտիվ, մեծածավալ քաղաքական-դիվանագիտական աշխատանք էին տանում։ «Օկուպանտ» Հայաստանը ԱՄՆ ում և Եվրոպայում ճանաչվում էր որպես ժողովրդավար-ազատ երկիր, իսկ Ադրբեջանը ներկայացվում էր որպես մոնստր։ Հայաստանին շուր 20 տարի ակտիվ աջակցում էին Ռուսաստանը, Ամերիկան, Եվրոպան և մյուս երկրները։
 
10. Ադրբեջանը իսրայելական անօդաչուներով զինվում էր մոտ տաս տարի, նույնիսկ 2016թ. ապրիլյան պատերազմում օգտագործեց «Հարոպները»։ Բայց պատերազմում հաղթեց թուրքական «Բայրաքտար ՏԲ2»-ը, որոնք ձեռք բերվեցին 2020թ. ընթացքում։
 
11. Թեկուզ Ադրբեջանը չի վստահում միջազգային տրիբունալին, սակայն հայերի կողմից գործած բոլոր հանցագործությունները և հասցված վնասները փաստաթղթավորված են և առաջիկայում իրավական գործընթաց է սկսելու։
 
12. Եթե Հայաստանի ղեկավարությունն ընդուներ հոկտեմբերի 7-ի Ադրբեջանի առաջարկը, ապա պարտությունը հայկական կողմի համար այսքան նվաստացուցիչ չէր լինի։ Բացի այդ կխնայվեր հազարավոր երիտասարդ կյանքեր,որոնց մահը Փաշինյանի խղճի վրա է։ Հայերի կմնային մի շարք տարածքներ։
 
13. (Ձեռք առնելով հեգնում է), Առ այսօր պարզ չէ, թե որտե՞ղ է Փաշինյանը ստորագրել այդ կապիտուլյացիոն ակտը, հետաքրքիր է իմանալ զուտ պատմության համար։
 
14. Երբ Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, անմիջապես որոշում կայացվեց հաղթանակի շքերթ- զորահանդես կազմակերպել։ Որովհետև 44 օրերի ընթացքում, տասնամյակներով ճնշված ադրբեջանցի ժողովուրդը վերծվեց հաղթանակած ժողովրդի։
 
15. Հայկական բանակը շատ լավ զինված է եղել, ունեցել է լավ սպառազինություն, որի որոշ մասը Ադրբեջանն ավար է վերցրել։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չի հասկանում, թե ի՞նչ ողբերգություն է բերել տարածաշրջանի համար։
 
16. Անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր և հարաբերությունների նորմալացում, սակայն Հայաստանից դրական սպասումներ չկան։ Եթե Հայաստանը շարունակի տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ, ապա Ադրբեջանը արդարացի տարածքային պահանջներ կներկայացնի Հայաստանին՝ պատմական Զանգեզուրի և Սևանի շուրջ։
 
17. Ինչո՞ւ պետք է կապիտուլյանտը Արցախի կարգավիճակի մասին հարց բարձրացնելու իրավունք ունենա։
 
18. Եթե հայերը խելքները գլուխները չհավաքեն, ապա Ադրբեջանը ստիպված կլինի երկրորդ անգամ պատժել նրանց։ Պետք չէ Ադրբեջանին բարկացնել։
 
19. Հայերը վերջին տարիների հետևողականորեն փչացրել են հայ-ռուսական հարաբերությունները, ձերբակալել են ՀԱՊԿ ազգույթամբ հայ գլխավոր քարտուղարին, շուրջ մեկ տարի արգելափակել են Բելոռուսի թեկնածուին և այլն։
Ահա այսպես, ամոթի, թուլության, անգրագիտության, բարբարոսի իմիջով ապրող ադրբեջանցին, Նիկոլի և Իլհամի շնորհիվ դարձավ «քաղաքակիրթ», «հաղթանակած», «խրոխտ», «արարող», «խելացի», «կառուցողական» ու «բարեկիրթ»։
 
Նիկոլն Արցախի հարցը լուծեց այնպես, որ ընդունելի լինի ադրբեջանի ժողովրդի համար։ Սա էր Իլհամ Ալիևի երկարաշունչ հարցազրույցի անուղակի ասելիքը։
Ալիևը խոսքերը պարտադիր չէ, որ ամեն ինչում ճշմարիտ լինեն։ Սակայն երևույթը, որ մեզ հերթական անգամ ստիպում է հետևություններ անել՝ ակնհայտ է։ Եվ առաջին քայլը խայտառակ կապիտուլյանտներին օր առաջ հեռացնելն է ու դատելն է։