Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա Տոնոյան
Քաղաքականություն

Հրաժարում հայկական պահանջներից՝ այս անգամ արդեն միջազգային ամենաբարձր ամբիոնից

ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին Նիկոլ Փաշինյանի ելույթը կարելի է բնութագրել հայկական իրավունքներից ու պահանջներից հրաժարում այս անգամ արդեն միջազգային ամենաբարձր ամբիոնից։

Նիկոլ Փաշինյանը թվարկել է խնդիրները՝ Արցախի հարցի չլուծվածություն եւ Արցախի ինքնորոշման իրավունք, էթնիկ զտումներ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում, քաղաքացիական բնակչության թիրախավորում, զինված ներխո ւժում ՀՀ տարածք, պատանդառություն, պատերազմական այլ հանցագործություններ։

Թվում է ամեն ինչ կարգին է, սակայն Փաշինյանի ելույթում բացակայում էին պահանջները եւ Հայաստանի կողմից համարժեք քայլերի հավաստումը։ Փոխարենը, նույնիսկ եղածն էլ «ջրեց» հենց ինքը՝ հավատարմություն հայտնելով նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին ու խաղաղ դարաշրջանին, հընթացս էլ մեղադրելով միջազգային հանրությանը Բաքվի ագրեսիայի վրա աչք փակելու համար։

Խնդիրն այն է, որ եռակողմ հայտարարությունը հենց այդ մասին է՝ հայկական մեղավորության կանխավարկածի ու ըստ այդմ՝ հայկական իրավունքների բացառման հիմքով։ Եռակողմ փաթեթի տրամաբանությունը պատերազմի արդյունքների ընդունումն է՝ «խաղաղության դարաշրջանի» նախապայմանը՝ Հայաստանի մասնատման ու ինքնիշխանությունը վերացնելու մոսկովյան պլանի իրականացմամբ։

Հանուն արդարության պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանը միայնակ չէ՝ ՀՀ իրար հաջորդող վարչակարգերը եւ քաղդասն իր մեծամասնությամբ «ամեն ինչին համաձայն ենք, թողեք ապրենք» հավատամքի կրողներն են, եւ զուր չէ, որ այս 30 տարիներին միակ «հայեցակարգը» ցեղասպանության կանխարգելման միջազգային շարժման առաջամարտիկ ինքնահռչակվելն էր ու դրան սերտ կապված «խաղաղության դարաշրջանը»։

Սա քաղաքական, առավել եւս աշխարհքաղաքական դերակատարություն չէ, որը կարող է հիմնավորել պետության գոյության նվազագույն պայմանները, որով կհիմնավորվեին հայկական պահանջները։ Հայաստանի պարագային, որից կախված է շրջանի ապագան, խնդիրը հանգում է կամ-կամ-ին։ Հայաստանի արժեքն ավելի է, քան կարող է անցնել հայկական բարդույթավորված, անմեղսունակ ու ռուս-թուրքական աքցանից այն կողմ աշխարհը չտեսնող քաղդասի մտքով։ Այլապես, Հայաստանը վաղուց չէր լինի աշխարհի քարտեզին։

Եզերքն անդրադարձել է Փաշինյանի ելույթին, դրա խորքային ընդգծումներով՝ ինչ է պատրաստվում Հայաստանի համար՝ թեմայի հետագա անդրադարձի անհրաժեշտությամբ։