Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա Տոնոյան
Քաղաքականություն

Հազարավոր ընտանիքներ իրենց կյանքի որակն ու ապրելակերպը ապահովում են այս ձեռնարկության շնորհիվ իսկ անգործ մնալու դեպքում չեմ էլ ուզում խոսել դրա անդառնալի հետևանքների մասին. Դավիթ Համբարձումյան

Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Հարգարժան քաջարանցիներ և սյունեցիներ, այսօր "ԶՊՄԿ" ՓԲԸ-ում տեղի ունեցած բողոքի ակցիան վստահ եմ, որ բոլորդ էլ համացանցով հետևել և հետևություններ ենք արել, բայց շատերը խորը չեն վերլուծել և ընկալել, որ ակցիայի նպատակը մեկն էր` մոտալուտ տնտեսական վտանգներից խուսափելու և հարյուրավոր, ինչու՞ չէ նաև հազարավոր ընտանիքներ պարապուրդից և անգործությունից փրկելու համար։
 
Գաղտնիք չէ, որ գործարանը իր ողջ պատմության ընթացքում նույնիսկ տնտեսական ամենաճգնաժամային տարիներին երբևէ չի դադարեցրել կամ դանդաղեցրել իր արտադրական տեմպերը։
 
Բայց 2021 թ-ի հուլիսից հետո, երբ աշխատանքից ազատվեցին արդյունաբերական հսկայի արտադրական "ողնաշարի" 38` իրենց գործին հմուտ և արհեստավարժ մասնագետներ, ընդհուպ մինչև գործարանի արտադրամասի պետեր` ձեռնարկությունը կամաց-կամաց թուլացրեց իր նախկին տեմպերը գրեթե բոլոր ուղղություններով։
 
Ներկայացնեմ այն խնդիրները, որոնք այսօր առկա են`
 
✅սկսվեց համատարած ամենաթողությունը (бардак)։
 
✅ներկայիս ղեկավարությունը լինելով ոլորտից կիլոմետրերով հեռու, չի կարողանում համակարգել ձեռնարկության բնականոն աշխատանքը, ինչը էական վնաս է հասցրել արտադրողական ծավալներին։
 
✅Էական և զգալի փոփոխություններ են կրել աշխատավարձերի չափերը, որի վառ օրինակը և ապացույցը բացահանքի վարորդների ամենամյա անլսելի բողոքներն են։
 
✅օրեցօր բարձիթողի վիճակը հաճախակիացրել է խոսակցությունները գողության մասին, ինչը արդեն խոսում է մարդկանց սոցիալական վիճակի վատթարացման մասին։
 
✅խոսակցություններ են պտտվում այն մասին, որ մինչև դեկտեմբեր 300 աշխատատեղի կրճատում կլինի։
 
✅իսկ այսպես շարունակվելու դեպքում գործարանը ստիպված կդադարեցնի իր գործունեությունը, որի արդյունքում մենք բոլորս կբախվենք ամենալուրջ խնդրին։
Հազարավոր ընտանիքներ իրենց կյանքի որակն ու ապրելակերպը ապահովում են այս ձեռնարկության շնորհիվ իսկ անգործ մնալու դեպքում չեմ էլ ուզում խոսել դրա անդառնալի հետևանքների մասին։
 
❗Ելնելով վերոնշյալ վտանգներից` այսօրվա ակցիայի պահանջը մեկ նպատակ ուներ և մեկ նպատակ էր հետապնդում, աշխատանքից ազատված արտադրամասերի պետերին և փորձառու մասնագետներին վերականգնել իրենց նախկին աշխատատեղերում` արտադրական "ողնաշարը" ամրացնելու և արտադրությունում ողջ արտադրական գործընթացները անխափան և արդյունավետ համակարգելու և մոտալուտ վերոնշյալ վտանգներից խուսափելու համար։
May be an image of դրսում