«Հայոց արծիվները» միշտ Արցախի կողքին են
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն այն եզակի քաղաքական ուժերից է, որ մշտապես եղել և գտնվում է Արցախի կողքին։
Ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, գործիչների, որոնք միայն պատեհ առիթով են հայտնվում Արցախում, կամուֆլյաժով նկարվում և ցրվում, «Հայոց արծիվներն» ու կուսակցության նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյանը Արցախի կողքին են թե՛ ուրախ, թե՛ տխուր օրերին, ռազմի դաշտում ու խաղաղ պետականաշինության ժամանակ։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ընդունել է «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի մի խումբ ներկայացուցիչների՝ հրամանատար Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձել են Արցախի հիմնախնդիրներին՝ քննարկելով ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատարը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը օր առաջ լինել Արցախում, համախմբվել Արցախի, Արցախի Նախագահի և Արցախում բնակվող ժողովրդի շուրջ, կառուցել ու շենացնել վիրավոր Արցախը:
Հայոց արծիվների կամավորները մասնակցել են նաև Ապրիլյան պատերազմին, իսկ 2020թ-ի պատերազմի ժամանակ մասնակցել են Մարտունու շրջանի պաշտպանությանը և անառիկ պահել Մարտունին։ Խաչիկ Ասրյանը արցախյան երեք պատերազմների ակտիվ մասնակից է, ամիսներ առաջ էլ Արցախի նախագահը «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշան էր հանձնել նրան։
Խաչիկ Ասրյանը երբեք չի ընկրկել իր քաղաքական սկզբունքներում, եղել է գործող իշխանությունների ամենաթունդ քննադատը նույնիսկ այն պահին, երբ մյուսները լռում էին։ Այսօր էլ նա Հայաստանում քննադատում և ընդդիմադիր գործունեություն է ծավալում Հայաստանի թուրքահպատակ իշխանությունների դեմ։
Նարեկ Սիմոնյան




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը