Անարդար է, որ հավաքվել ենք սեղանի շուրջ, ու սեղանին դուք եք. Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Այս գրառումս ստատուս չէր… էսսե էր, թանձրացած ցավ… կոշտացած ողբ… համատարած «հաղթելուենքի» ֆոնին մերկացած նյարդ… եռացող արցունք …
Հիմա էլ իմ հոգում ոչինչ չի փոխվել։ Ոչինչ չի սպիացել։ Ոչինչ չի մոռացվել։
Բարև, տղերք։
Անարդար է, որ ես ձեզ տեսնում եմ, իսկ դուք ինձ՝ չէ։ Անարդար է, որ հավաքվել ենք սեղանի շուրջ, ու սեղանին դուք եք...
Եթե ավելի շուտ պսակվեի՝ ձեր տարիքի տղերք կունենայի։ Ուստի, դուք էլ իմն եք, իմ տղերքն եք... Աղվամազային գազոնից մինչև ձյաձյաների թրաշ ունեցող իմ տղերքը։
Ո՞վ է փակել ձեր աչքերը, ապերներ։
Ի՞նչ տարաք ձեր սրընթաց կյանքից՝ որպես վերջին հուշ։
Էն ո՞վ է էն շուստրին, որ կիսափակ աչքերի տակից փորձում է հասկանալ, թե ի՞նչ է կատարվում իր շուրջը մահից հետո...
Այ դու չախկալ ջան...
Մի նայիր, ցավդ տանեմ։
Գործ չունես։ Հանգիստ քնիր։ Հերիք չի՝ մեռել ես, մի հատ էլ խելագարվես դրանից հետո…
Տղերք ջան։
Չեմ էլ կարողանում ասել, որ ձեր չապրած տարիները թող ձեր երեխեքին լինեն... Ախր դուք եք երեխեք, ձեզ երեխա որտեղի՞ց։
Մեկիդ սիրտը չկա, մեկիդ՝ գլուխը, մեկիդ՝ փորը, թոքն ու լյարդը, մյուսի՝ ոտնուձեռքը... Թե ինձ կտոր-կտոր անեի, սաղիդ մի բան ինձնից պոկեի դնեի, մի 20 հոգի կփրկեի...
Տղերք ջան, գոնե հասցրեցի՞ք սիրահարվել, մեկին պաչել, գրկել ու պաշտպանել՝ այնպես, ինչպես Հայրենիքը գրկեցիք որպես ձեր վերջին հաճույք...
Բա չիմացաք, ախպերներ։
Ձեր կարկամած, անդամահատված, ջլատված մարմինների վրա բորենիներ են գալիս, արյան հոտը հեռվից զգացող շակալներ, որ դի են փնտրում սեփական փորը լցնելու, կշտանալու ու ձեր անկյանք աճյունների վրա ինքնահաստատվելու համար...
Էս հիմարներն էլ չգիտեն, որ ձեր մահից հետո անգամ ձեր մեջ ավելի շատ կյանք կա, քան դրանց փտած ու փչացած պորտերում։
Ներող, տղերք։
Մարդ նահատակվելուց էլ պիտի բախտ ունենա, որ իրեն գտնեն, ճանաչեն ու թաղեն։ Տղավարի։ Մարդավարի։ Հայավարի։
Հ.Գ. Չախկալ ջան, արի փակեմ աչքերդ։
Հանգչիր խաղաղությամբ։ Հաղթելու ենք...
08.10.2020




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը