Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա Տոնոյան
Քաղաքականություն

«Հերթական դասական պոպուլիզմ, բյուջեի միջոցների անիմաստ վատնում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

2022 թ. բյուջեի առաջնահերթությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Փաստորեն, պատերազմը խելքի չբերեց բյուջեի նախագիծը կազմողներին: Անդրադառնալով կառավարության կողմից հաստատված՝ 2022 թ. բյուջեի նախագծին՝ այս մասին «Փաստի» հետ զրույցում նշեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը:

Նրա կարծիքով, առաջնահերթությունները բոլորովին այլ պետք է լինեին: «Հայաստանի հետագա զարգացման, հզորացման ու, ընդհանրապես, շնչելուն և ապրելուն միտված առաջնահերթությունների շարքում կրթության և գիտության ոլորտն եմ կարևորում, որտեղ նշված տեսանկյունից որևէ լուրջ բարեփոխում չի իրականացվում: Լուրջ բարեփոխումներ չկան նաև անվտանգության առումով: Ինչ վերաբերում է սոցիալական ոլորտին, ապա որոշակի ավելացումներ կան, որոնք ոչ թե դրական, այլ բացասական են: Օրինակ՝ կարելի էր սոցիալապես անապահով խավի ընտանիքներին երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնունդի համար ամսական ավելի բարձր սոցիալական օժանդակություն սահմանել, բայց սոցիալապես ապահով անձանց երրորդ զավակի համար գումար չտրամադրել: Սա ծնելիության խթանմանն ու սոցիալական բեռը կիսելուն ուղղված քայլ չէ: Սա պետական միջոցների վատնում է: Եթե 2022-ից 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային տրամադրվող 50 հազարները դարձնեինք 100 ու այն նպատակային միայն սոցիալապես խոցելի խմբերին տրամադրեինք, դա արդեն նորմալ քայլ կլիներ»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով 2022թ. բյուջեում նշված մի շարք թիրախային ցուցանիշների՝ Ն. Սարգսյանը հավելեց. «Բյուջեի նախագծում գնաճը նախատեսվում է 7,4, տնտեսական աճը՝ 6,5 տոկոս: Ստացվում է, որ ապրանքները, ծառայությունները թանկանալու են 7,4 տոկոսով, իսկ համախառն սպառումը և արտահանումը լինելու է 6,5 տոկոս: Ստացվում է նաև, որ տնտեսական աճն ապահովում ենք գնաճի հաշվին: Ընդ որում, տնտեսական աճը գնաճին չի գերազանցում: Փաստորեն, պետական ֆինանսական համար մեկ փաստաթղթով 1 տոկոս տնտեսական անկում ենք նպատակադրում»:

Նշենք, որ 2022 թ. բյուջեն, ըստ այն կազմողների, հիմնված է կառավարության 20212026 թթ. ծրագրի վրա: Մինչդեռ, նույն 2021 թվականի ՀՀ պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի առումով արդեն իսկ խնդիրներ են արձանագրվել, թեպետ նախորդ տարի այլ խոստումներ էին հնչում:

«Եթե փաստաթուղթը ներկայացնողին չենք վստահում, ինչի համար բավականին կշռադատված փաստարկներ կան, ապա այս փաստաթղթին ևս չարժե վստահել: Եթե ինֆորմացիա մատակարարողը մեկ-երկու անգամ խաբում է, 3-րդ անգամ ինչո՞ւ հավատալ նրան: Կառավարությունը բավականին մեծ ծավալով կապիտալ ծախսեր էր նպատակադրել, որը կիսով չափ թերակատարեց: Այժմ նպատակադրել է, որ 2022 թվականի կապիտալ ծախսերը կկատարվեն: Կներեք, բայց քուանշ եմ տալիս, չեմ հավատում: Բացի այդ, մատնանշված առաջնահերթություններով եմ ստեղծած բարիքը դիտարկում: Եթե կապիտալ ծախսերի առումով առաջնահերթ ենք համարում կառավարության, նախագահական նստավայրի, Ազգային ժողովի շենքային պայմանների բարելավումը, ճանապարհային բարեկարգումները, ինչպես նաև իրենց սիրած ասֆալտի վնասված հատվածների վերանորոգումները, ապա ինձ համար դրանք առաջնահերթություն չեն: Առաջնահերթություն ինձ համար Սյունիքի մարզի թունելների, նոր, լայն ու հարմարավետ ճանապարհների ու կամուրջների կառուցումն է: Մենք ամեն օր պետք է կառուցենք: Արդյունքի հանելու համար տասը քայլ գոյություն ունի, եթե տասը քայլից մեկը իրականացնում ենք, մյուսները՝ ոչ, արդյունքի չենք հասնում»,-ասաց Ն. Սարգսյանը՝ հավելելով, որ այս դեպքում այդ մեկ քայլն էլ է անիմաստ դառնում:

«Մենք մարդուն կրթելու, նրա բարեկեցությունն ապահովելու առաջնային խնդիր ունենք, բայց մինչ այդ նախ պետք է այդ մարդու անվտանգությունն ապահովել: Եթե պետությունը կյանքի իրավունքը չի երաշխավորում, եթե անվտանգային համակարգ չի ստեղծում, ապա ի՞նչ կրթության կամ ի՞նչ առողջապահության մասին կարող է խոսք լինել»,-նկատեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է 2022 թվականի հունվարի 1-ից բարձրացնել կենսաթոշակների, նաև նպաստների չափը: Մասնավորաբար, նախատեսվում է 2100 դրամով բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափը՝ այն սահմանելով 28,600 դրամ՝ ներկայումս սահմանված 26,500 դրամի փոխարեն: Ն. Սարգսյանն այս առումով մի քանի դիտարկում արեց:

«Առհասարակ, մարդկանց, ովքեր հեռու են տնտեսագիտությունից, շատ հեշտ է խաբել, իսկ այս քայլով պարզապես խաբում են թոշակառուներին:Այն պայմաններում, երբ շատ, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության ապրանքները կրկնակի գնաճի են ենթարկվել, թոշակները 2000 դրամ բարձրացնելով՝ նույնիսկ չի փոխհատուցվում այս ընթացքի գնաճը, ուր մնաց՝ ակնկալվող գնաճը փոխհատուցվի: Անիմաստ է սա: Ավելի լավ է չբարձրացնել կենսաթոշակը, սոցիալական նպաստները, բայց կարգավորել գնաճը: Տնօրինվող եկամուտը ենթադրում է եկամուտների և կատարվելիք ծախսերի համադրելիություն: Պատկերացրեք՝ վաստակում ենք 20 հազար դրամ, բայց ամսական ծախսերի համար անհրաժեշտ է 10 հազար դրամ: Սա հերթական դասական պոպուլիզմն է՝ բյուջեի միջոցների անիմաստ վատնում: Նույն 2000 դրամները կարելի է հավաքել, նպատակային ծախսել գնաճը թույլատրելի շեմին պահելու համար»,-եզրափակեց Ն. Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում