Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանԻմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»

Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը հայտարարություն է տարածել

Ադրբեջանում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը հայտարարություն է տարածել․

«Անցեալ Հինգշաբթի օր կատարուած, Հայաստանի և Ազրպէյճանի համատեղ յայտարարութեան հրապարակումէն, որուն միջոցաւ պարզ դարձաւ, որ պայմանաւորուածութիւն գոյացած է կողմերուն միջեւ, ըստ որուն Պաքուն ազատ պիտի արձակէ 32 հայ կալանաւորներու (26 զինուորական և 6 քաղաքացիական անձ), Երևանի կողմէն երկու Ազրպէյճանցի զինուորներու ազատ արձակման դիմաց, մեզի մէկէ աւելի կողմեր տեղեկացուցին, որ 2020 թուականի Նոյեմբերէն ի վեր կալանաւորուած Վիգէն Իւլճէքեանի անունը ներառուած է ազատ արձակուողներու ցուցակին մէջ, որ նաեւ հրապարակուեցաւ զանազան լրատուամիջոցներու կողմէ:

Սակայն այսօր, կէսօրէ առաջ մենք զարմանքով տեղեկացանք, որ փոխանակուածներուն մէջ Վիգէնը պիտի չըլլայ, և անոր անունը փոխարինուած է մէկ այլ հայ գերիի անունով։ Արդարեւ յետմիջօրէին փոխանակման գործողութեան իրականացմամբ մենք հասկցանք, որ Վիգէնը չկայ ազատագրուած գերիներուն շարքին մէջ:

Այս առիթով մենք կոչ կ՛ուղղենք բոլոր շահագրգիռ երկրներուն և մարդասիրական հաստատութիւններուն, որոնց մէջ առաջինը կու գայ Լիբանանը, որուն զինուորական հաստատութեան զաւակն էր Վիգէնը, ինչպէս նաեւ Հայաստանին, աշխատիլ՝ արագ կերպով ներառել Վիգէնի անունը այս փոխանակման յաջորդող ազատ արձակման առաջին իսկ գործարքին մէջ»:

Նշենք, որ այսօր ադրբեջանական գերությունից վերադարձած 32 զինծառայողներին տարել էին Մուրացանի հոսպիտալ՝ հետազոտման: Հոսպիտալի մոտ հավաքվել էին գերիների հարազատները: Ներկա էր նաև ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը:

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատկերացում չունի, թե գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը ինչու չի վերադարձել:

Ներկաների մեջ էր նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, որից լրագրողները ևս հետաքրքրվեցին Վիգենի չվերադառնալու պատճառների մասին: Ի պատասխան՝ մարզպետն ասաց. «Ես չեմ կարող ասել, տեղեկություն չունեմ այդ մասին»:

Նշենք, որ երբ օրեր առաջ հայտնի դարձավ 32 գերիների վերադարձի մասին, ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած ցուցակում նշված էր նաև լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի անունը, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա չի վերադարձել: