Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՄերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիIDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան

Մա՛մ, պայթյուն է եղել, բոլորը վառվում են, պապային չեմ գտել․ հայրը փրկել էր որդու կյանքը

Էրիկ Առստամյանը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակից էր։ Կինը՝ Լուսինեն MediaHub-ի հետ զրույցում պատմում է, որ ամուսինն ամբողջ 44-օրյա մարտերի ժամանակ եղել է ծառայության վայրում, իսկ այդ օրերին 911 ահազանգման կենտրոնը Ստեփանակերտում փրկության ու օգնության միակ հեռախոսահամարն էր։ Էրիկն իր համածառայակից ընկերների հետ արել են առավելագույնը, պատվով հաղթահարել բոլոր դժվարությունները։ Նույն իրավիճակն էր նաև 2023 թվականին։

«Նախքան պատերազմը դեռ օրեր առաջ Էրիկն անհանգիստ էր, հաճախ էր ասում՝ «պատերազմի հոտ է գալիս, զգում եմ օդային տագնապի ազդանշանի կոճակը ես եմ սեղմելու»։ Սեպտեմբերի 19-ին իր հերթափոխի օրը չէր, բայց քանի որ ընկերներից մեկը փոխել էր հերթը, ինքը սովորականի պես գնացել է աշխատանքի։ Այնտեղից զանգել ու ասել է «Լուսին, լավ կանես երեխաներին դպրոցից բերես, իրավիճակը Հարավում լարված է», ես էլ ասացի դպրոցում նկուղ կա, եթե հանկարծ բան լինի, երեխաներին կիջեցնեն նկուղ։ Չնայած զանգել եմ դպրոց, այնտեղից մեզ հանգստացրել են»,- հիշում է Լուսինեն։

Էրիկն ու Լուսինեն 4 տղաների ծնողներ են, 2-ը դպրոցում են եղել, երբ սկսվել է պատերազմը։ Լուսինեն ասում է, որ դուրս է, որ երբ դուրս է եկել բակ, տեսել է  իր մանկահասակ երեխաները նստել են գետնին ու վախից բարձր գոռում էին, իսկ ծառայության մեջ գտնվող ամուսինն անընդհատ կապի մեջ է եղել կնոջ հետ, հորդորել է, որ հրետակոծությունը հենց դանդաղի, երեխաներին տուն բերի։ 

«Մեքենայի մեջ մի քանի լիտր բենզին է եղել։ Գնացել եմ Անանիա Շիրակացի ճեմարան, վերցրել երեխայիս, մյուսը, որ դպրոցում էր երկար եմ փնտրել, ի վերջո գտել իմ հայրական տան նկուղում։ Երեխաներս վախեցած էին։ Երբ զուգարան ուզեց, նկուղից դուրս եկանք ու բարձրացանք մորս տուն, այդ ընթացքում հրթիռի մեկ հարված ուղիղ ընկավ շենքի վրա, բեկորները տակնուվրա արեցին տունը և բակում կայանված ավտոմեքենան, բարեբախտաբար մեզ չդիպավ։ Զանգեցի Էրիկին ասացի կատարվածը, շատ հանգիստ տոնով ասաց «կարևորը երեխաներիս բան չի եղել, մեքենայի մասին ե՞մ մտածելու», դա մի մղձավաջային օր էր, երբ հիշում եմ մարմնովս դող է անցնում»,- ասում է մեր զրուցակիցը։

Էրիկը տուն չի եկել անգամ հրադադարից հետո։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը մինչև Արցախի հայաթափումը շարունակում էր աշխատել ուժեղացված ռեժիմով, իսկ սեպտեմբերի 21-ից իրականացնում էր զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնումները։ Այդ ընթացքում Լուսինեն հավաքել է անհրաժեշտ իրերն ու սպասում էր ամուսնու վերադարձին։ Օր-օրի մարում էին Զորգե թաղամասի լույսերը, նվազում շարժը, մարդիկ հեռանում էին։ 

«Էրիկը եկավ սեպտեմբերի 25-ին, 20 տարվա աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթերով։ Շատ հանգիստ էր։ Ես անընդհատ ասում էի թաղամասում մի քանի հոգի ենք մնացել,  մի բան արա երեխաներին հանենք գոնե, իսկ ինքն ինձ հանգստացնում էր, ասաց՝ «գիտե՞ս, որ ես ամսի 27-ին էլ եմ աշխատանքի»։ Քանի որ մեր թաղամասը քաղաքի ծայր հարավում էր, մենք հավաքվեցինք ու գնացինք կենտրոն, մորս տուն։ Մեքենայում մոտ 12 լիտր վառելիք էր մնացել, դա էլ Էրիկի քրոջ ընտանիքն էր տվել։ Ու այդպես սկսվեց վառելիքի որոնումները։ Առավոտյան դուրս է եկել ու մի քանի ժամ հետո ձեռնունայն վերադարձել, էլի հանգիստ էր, պառկել ու քնել է»։

Լուսինեն, որ այդ օրերին ավելի շատ վախենում էր դատարկվող Ստեփանակերտից, երեխաների անվտանգությամբ մտահոգված, վառելիքի հարցով զանգահարել է բարեկամներից մեկին, վերջինս ասել է, որ զանգում է Էրիկին, իսկ նա անհասանելի է, Հայկազովում այս պահին հերթ է, թող գա։ Կինն ափոսանքով ասում է․ «Ես եմ արթնացրել, որ գնա, ոնց որ սատանայի պես բան էր, ասացի՝ «գնա վառելիք բեր, որ մենք էլ դուրս գանք, արդեն վախենում եմ»։ Ես գիտեի՝ դա լցակայանի պես բան է։ Տղաս էլ եկավ, թե «պապ ես էլ եմ գալիս», դե ինքը 10 տարեկան է, փոքրը ևս ցանկություն հայտնեց հոր հետ գնալու, Էրիկը չթողեց, ասաց՝ «արի քեզ պաչեմ, գնամ»»։

Իրենց ունեցած վառելիքի հետ Հակարիի կամուրջն անցնելու համար անհրաժեշտ էր ընդամենը 5-6 լիտր։ Լուսինեն պատմում է, որ այդ ընթացքում գիտակցելով, որ ամուսինն ու երեխան հերթի մեջ են չի զանգել և չի անհանգստացրել։ «Երեկոյան երբ անձրև էր տեղում ու որոտի ձայներ էին լսվում, հանկարծ փողոցից լսեցի Կարենիս ձայնը, որ վախեցած էր ու լացի ձայնի հետ անընդհատ գոռում էր, շնչակտուր մտավ տուն ասաց՝ «մամ պայթյուն է եղել, բոլորը վառվում են, պապային չեմ գտել»։ Երբ տեսել եմ Կարենին այդ վիճակում ու այդ մթին մենակ, մտածել եմ, որ Էրիկի հետ ինչ որ բան է պատահել»։ 

Կարենի պատմածով, երբ Էրիկը տեսել է հրավտանգ տարածքը, որդուն խնդրել է հեռու կանգնել, չմոտենալ։ Այդպես փրկել է տասնամյա տղայի կյանքը։ Իսկ Լուսինեն ճգնաժամային կառավարման կենտրոնից ճշտելով կատարվածի մանրամասները՝ շտապել է հիվանդանոցներ։ Այնուհետև որոնումները շարունակել Հայաստանում։

«Շատ դժվար է առանց Էրիկի։ Այդչափ հոգատար ամուսին ու հայր, այդքան նրբանկատ մարդ, չգիտեմ։ Գոնե մի լուր իմանամ։ Շուտով 4 ամիս կլինի, ոչ մի հետք, անձնական իր ու մասունք չկա։ Հույսով սպասում ենք ամեն օր»։

Հունան Թադևոսյան