Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսկ հյուր չհարգողին ոնց էին անվանում Գյումրիում, հիշո՞ւմ եք․ Ռուբեն ՄխիթարյանՀայաստանում կգործեն մթերման կայաններ, որոնք գյուղացուց մթերքը կընդունեն կայուն գնով, կփաթեթավորեն և կարտահանեն․ Նարեկ ԿարապետյանԺողովուրդը խաղից դուրս է, ընտրությունը իմիտացիա․ ինչպես է վերարտադրվում իշխանությունը․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ֊ն տարածաշրջանում ահռելի քանակությամբ զենք է կուտակում. Արշակ ԿարապետյանԲա չիմացաք․ ո՞վ է բերել Նիկոլին․ Արմեն Աշոտյան«Opel»-ը Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել հողաթմբերին և հայտնվել ճանապարհից դուրս․ կա վիրшվորՈւկրաինայի Լվով քաղաքում պայթյnւններ են տեղի ունեցել․ կա զnհ Եթե պшտերազմն ավարտվի, Ուկրաինայի ֆինանսավորումն էլ կավարտվի․ Օրբան Ընտրություններին կմասնակցենք ԲՀԿ-ի հետ՝ միանում ենք Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը երիտասարդների հետ հանդիպում կունենա Թրամփը հայտարարել է նախկինում սահմանված մաքսատուրքերը 10%-ից 15% բարձրացնելու մասինԴшնակահարnւթյուն՝ Սևանում, 20-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել Bottega Veneta-ն թարմացնում է Veneta պաշտամունքային պայուսակը՝ 11 գույն, չորս չափս և անհավանական բարձր գինԶելենսկին պատժամիջոցներ է սահմանել 46 ռուսաստանցու և Իրանի 2 քաղաքացու նկատմամբՈրքան էլ փորձ արվի ուղղորդել կամ պարտադրել օրակարգ, վերջնական խոսքը միևնույն է մնում է քաղաքացուն․ Ռիտա ՏոնոյանՀորոսկոպ. Ի՞նչ է պակասում յուրաքանչյուր կենդանակերպի նշանին Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ․ Փեզեշքիան ՆԱՍԱ-ն նախատեսում է մարտի սկզբին տիեզերագնացներ ուղարկել Լուսին Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է եռակողմ բանակցությունները Տեխնիկապես նրանք տարբեր են, սակայն հոգեբանական առումով շատ նման են. Դիբալան՝ Մեսսիի և Ռոնալդուի մասին

Արկադի Բարսեղյանի մեքենան հաճախ են տեսել Զարինեի տան մոտ․ նոր մանրամասներ Պեմզաշենի դաժան սպանության գործով

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել է Պեմզաշենի դաժան սպանության գործով դատական նիստը։ Գործով դատախազ Արեգ Խաչատրյանը ներկայացրեց վկաների ցուցմունքները։ Ըստ վկա Արմենուհի Ռափյանի ցուցմունքի՝ դեպքի գիշերը Զարինե Մելիքսեթյանի տանից ձայներ է լսել՝ ճիչեր, բղավոցներ, սակայն մտածել է, որ Զարինեն երեխայի վրա է բարկանում։ Բացի դա, Ռափյանը լրացուցիչ ցուցմունքով ասել է, որ Արկադի Բարսեղյանի կինը զանգահարել է իրեն, հանդիպումներ կազմակերպել։ 

Սայաթ Միքայելյանի ցուցմունքի համաձայն էլ` վերջինս ինքն է Վրույր Բարսեղյանին իր մեքենայով դեպքի հաջորդ օրը Արթիկ քաղաք տարել։ Վերջինս նաև ներկայացրել է, որ Արկադի Բարսեղյանի մեքենան ժամանակ առ ժամանակ տեսել է Զարինե Մելքիսեթյանի տան տարածքում։ Մյուսը Գայանե Մելիքյանի ցուցմունքն է, որի հետ դեպքի հաջորդ օրը Վրույր Բարսեղյանը գումարի դիմաց սեռական հարաբերություն է ունեցել։ Վյույր Բարսեղյանը դեպքի հաջորդ օրը գումարի դիմաց սեռական հարաբերություն է ունեցել նաև Արմինե Հովակիմյանի հետ։ 

Արկադի Բարսեղյանն էլ այդ օրերին եղել է թմրանյութի ազդեցության տակ, ինչպես նաև այդ օրերին բջջային հեռախոսում առկա են եղել պատմություններ, լուսանկարներ օնլայն խաղադրույքների վերաբերյալ, ինչպես նաև պոռնոգրաֆիկ կայքեր է մուտք գործել։ Վրույրն ու Արկադին թվով 49 հեռախոսազանգ և վիդեոզանգ են ունեցել միասին։ Որոշները ջնջել են, սակայն համապատասխան մասնագետների կողմից վերականգնվել են։ 

Հոկտեմբերի 24-ին էլ Արկադի Բարսեղյանը խոսել է ընկերոջ՝ Հայկ Մելիքսեթյանի հետ, որը տուժող Սևակ Մելիքսեթյանի հորեղբոր տղան է։ Հոկտեմբերի 24-ին Հայկ Մելիքսեթյանը մեսենջերներից մեկով խոսել է Սևակ Մելիքսեթյանի հետ, հեռախոսում առկա են եղել Սևակ Մելիքսեթյանի նկարը և կից մերկ աղջիկների լուսանկարներ են եղել։ Հեռախոսազրույցներից մեկի ժամանակ Արկադի Բարսեղյանը Հայկ Մելիքսեթյանից փորձել է ճշտել, թե վերջիններս երբ են ՀՀ վերադառնալու։ 

Վրույր Բարսեղյանը ևս պոռնոգրաֆիկ կայքեր է այցելել, ինչպես նաև առկա են զանգեր թեթև վարք ունեցող կանանց հետ հանդիպում և հարաբերություններ ունենալու համար։ Հայտնի է դարձել նաև, որ Արկադի Բարսեղյանի փաստաբանը այցելել է ընտանիք ու բոլորով որոշել են մեկ ժամ ֆիքսել ու ասել, որ Արկադին այդ ժամին տուն է եկել, սակայն քրեակատարողական հիմնարկում Վրույր Բարսեղյանը խցակիցներին ևս պատմել է, որ Արկադի Բարսեղյանն իր հետ է եղել ու մասնակցել թե՛սեռական ոտնձգությանը, թե՛ բռնություն գործադրելուն։ «Նաև գաղտնալսման զննությամբ առկա է տեղեկատվություն Վրույր Բարսեղյանի և վերջինիս մոր խոսակցության վերաբերյալ, որտեղ վերջինիս մայրը հայտնում է, որ Արկադի Բարսեղյանի փաստաբանը զանգել է Վրույրի ընկերներին՝ Գոռոյին և Սպոյին ու ասել ՝ եկեք, ցուցմունք տվեք, թե յանի դու ես ասել, որ Արկադիի հախից պտի գաս, բայց նրանք ասել են՝ չեն գա ու նման բան չեն ասի»,-մանրամասնեց Արեգ Խաչատրյանը։ 

Վրույր Բարսեղյանը մորը մանրամասներ է ներկայացրել, թե դեպքի ժամանակ կոնկրետ ինչ է տեղի ունեցել, նույն ժամանակ մայրը հորդորել է իրավիճակն այնպես ներկայացնել, որ Վրույրի վիճակը բարելավվի, բայց Վրույրը մերժել է ու ասել, որ ամեն ինչ պատմելու է այնպես, ինչպես տեղի է ունեցել։ 

91 իր առարկա ճանաչվել է որպես իրեղեն ապացույց, որոնց թվում է Վրույր Բարսեղյանի արյան նմանվող հեղուկի հետքերը, մեկ զույգ հողաթափի նմանվող սպորտային կոշիկները, ծալովի դանակը, որը հայտնաբերվել է վերջինիս տանը, ինչպես նաև սերմնահեղուկի հետքերը։ Դատավորը լսեց ցուցմունքների վերաբերյալ տվայլները։ 

Հիշեցնենք, որ դեպքից մեկ տարի անց ՀՀ ՔԿ-ն հայտնեց,որ  ավարտվել է Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող կամ, կյանքից զրկելու, կամ առողջությանը վնաս պատճառելու համար գործիք պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ, հետևողական և համակողմանի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի բոլոր հանգամանքները:

2022 թվականի նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում դաժանաբար սպանվեցին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանն ու նրա երկու անչափահաս երեխաները: Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ նշելով, որ սպանության օրն իր հետ է եղել նաև իր ազգական 36-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վերջինս իր մեղավորությունը չի ընդունում:

Լիաննա Թորոսյան