Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՄերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիIDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան

Ասում էր՝ «ուզում եմ ջահել պապա լինել». պատերազմը խլեց Էդուարդի երազանքը

Հասմիկի ու Էդուարդի սերը միմյանց հանդեպ ծնվել է Մարտակերտի շրջանի Մաղավուզում, երբ նրանք դեռ դպրոցական էին, Էդուարդը՝ 13, Հասմիկը՝ 12 տարեկան։ 

Վերջինս MediaHub-ին պատմում է, որ ծնողներն անգամ իրենց լուրջ չեն վերաբերել, մտածել են մանկական սեր է, որը լինում է գրեթե բոլորի մոտ, կանցնի։ «Մեծանալով՝ մենք էլ, մեր ծնողներն էլ հասկացանք, որ դա իրական է և մենք իրար համար էինք ծնված»։

Հասմիկը հազիվ է կարգավորում մտքերը սիրելիի մասին խոսելիս։ Սա Արցախում ապրող հերթական զույգն է, որոնց ճակատագիրը խեղեց պատերազմը, անկատար թողնելով երազանքներն ու նպատակները։ 

21-ամյա Էդուարդ Դանիելյանը զինծառայող էր։ Ժամկետային ծառայության ընթացքում որոշել էր շարունակել պայմանագրային հիմունքներով։ Եղնիկներում դիրքապահ էր։ Հերթափոխից հետո օրը տոնի էր վերածվում, երբ վերադառնում էր սիրելիի մոտ։ 

«Բլոկադայի ժամանակ՝ հուլիսին, որոշեցինք նշանադրվել։ Դա առաջին լուրջ քայլն էր, որով մեր ծնողների համաձայնությամբ օրինականացրեցինք մեր հարաբերությունները։ Դա իմ կյանքի ամենաերջանիկ օրն էր։ Արդեն խոսում էինք ամուսնանալու մասին։ Ինքն էլ միշտ ասում էր՝ «ուզում եմ ջահել պապա լինել», չհասցրեցինք։ Քանի որ Արցախի պետական համալսարանում ֆիզկուլտուրա էր սովորում, որոշել էինք նաև գյուղում ակումբ բացել, երեխաների պարապելու համար։ Մեր ապագան պատկերացնում էինք Մաղավուզում»,- ասում է Հասմիկ Ավանեսյանը։ 

Էդուարդը 2023 թվականի սեպտեմբերի 1-ին բարձրացել է դիրքեր, մեկ շաբաթ անց նրա ծննդյան տարեդարձն էր։ Նա իր 21-ամյա տարեդարձը դիմավորել է ընկերների հետ, իսկ Հասմիկը թիկունքում սպասում էր սեպտեմբերի 15-ին, որ տուն վերադառնա, միասին նշեն։ 

«Իրավիճակը սահմանին կտրուկ լարվեց։ Էդոն դիրքերից չվերադարձավ տուն։ Վերջին անգամ խոսել եմ սեպտեմբերի 19-ին, ժամը 11-ի սահմաններում։ Լավ էր, տրամադրությունն էլ տեղը։ Հետո սկսվեց պատերազմը, որի ժամանակ նա եղել է Եղնիկների 07 մարտական դիրքում։ Լույս 20-ի գիշերը՝ թեժ մարտեր մղելու ժամանակ, նա ևս անմահացավ»- պատմում է Հասմիկը՝ կսկիծով նշելով, որ Էդուարդը մնաց Արցախում։ 

Հաջորդ օրը Մարտակերտի գյուղերը դատարկվում են։ Էդուարդի ու Հասմիկի ընտանիքները ևս լքում են Մաղավուզը, տեղափոխվում Ստեփանակերտ, որտեղ էլ տեղեկանում են Էդուարդի զոհվելու մասին։ Մարտակերտ տանող ճանապարհն արդեն փակ էր Վանքի խաչմերուկից։

Ստեփանակերտում մնում են, մինչև նրա դիակը Կարմիր խաչի միջնորդությամբ կտեղափոխվեր։ 
«Էդոյի զինվորական հայրը մնացել էր Մարտակերտում։ Ու քանի որ Մարտակերտում լույս չկար, սառցարանները չէր աշխատում, ասացին՝ «դիակները տարեք ու հուղարկավորեք»։ Մի քանի հոգով Էդոյին հուղարկավորեցին Մաղավուզում։ Մենք չկարողացանք նույնիսկ նրան հրաժեշտ տալ»

Հասմիկն ասում է, որ իր համար ծանր այս ժամանակահատվածում հաճախ է սփոփանքի խոսքեր լսում, թե «կյանքը շարունակվում է, պիտի դիմանաս, պետք է ուժեղ լինես» և այլն։

«Ինձ համար կյանքը կանգ է առել այն ժամանակ, երբ Էդոն զոհվել է, իրենից հետո ոչինչ առաջվանը լինել հնարավոր չէ»,- հավելում է երիտասարդ աղջիկը։

Հունան Թադևոսյան