Զինված հարձակում, զոհեր և վիրավորներ․ Ստամբուլում խուճապ է
Ստամբուլի Չաղլայան դատարանի շենքի մուտքի անվտանգության անցակետը զինված հարձակման է ենթարկվել։ Փոխհրաձգության ժամանակ երեք ոստիկան վիրավորվել է։
Թուրքիայի ՆԳՆ տվյալներով՝ Ստամբուլում դատարանի շենքի վրա հարձակվողները չեզոքացվել են, վեց մարդ վիրավորվել է։ Այդ մասին X սոցցանցի իր օգտահաշվում գրել է նախարար Ալի Երլիկայան։
Նրա խոսքով՝ փորձ է արվել գրոհել Չագլայան դատարանի մուտքի մոտ գտնվող անվտանգության անցակետի վրա։
Վիրավորների թվում կա երեք ոստիկան։ Պարզվել է, որ հարձակվողները տղամարդ և կին են, նրանք վերացվել են։
Ներկայում դատարանի շենքը շրջափակված է ոստիկաններով, մուտքերն ու ելքերը փակ են, ձեռնարկվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ։ Այնտեղ հավաքված են մեծ թվով իրավապահներ։
Հաղորդվում է, որ կրակոցներից հետո շենքի մոտ գտնվող մարդկանց շրջանում խուճապ է սկսվել։ Շատերը սկսել են փախչել, ոմանք պառկել են գետնին։ Միջադեպի վայր է ժամանել Ստամբուլի գլխավոր դատախազը։
Ավելի ուշ նախարարը տեղեկացրել է, որ Ստամբուլի դատարանի շենքի վրա հարձակվողները Թուրքիայում ահաբեկչական ճանաչված արմատական ձախակողմյան DHKP-C կուսակցության անդամներ էին։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ