Այնպես չէ՝ տարածք են գրավել․ 4 զոհերից մեկը ինսուլտ է ստացել
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ մենք ունենք 4 զոհ, որոնցից մեկն ինսուլտ է ստացել, ու ունենք վիրավորներ, մնացածը ճշտվում է: Ծառայողական քննություն է նշանակված, որ պարզեն, թե ինչի հետեւանքով է տեղի ունեցել այս սադրանքը: Ինձ թվում է՝ ամեն ինչը կպարզվի եւ մենք շուտով կիմանանք բուն պատճառը, թե ում կողմից, ինչ ձեւի են այդ կրակոցները եղել: Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Ներքին Հանդի դեպքերին։
«Բոլոր դեպքերում, մենք ամեն օր էլ սպասում ենք, որ կարող են մեր սահմաններին սադրանքներ լինեն, քանի որ իրենց նախագահական ընտրություններն ավարտվել են եւ Ալիեւը ընտրվել է 92 տոկոսով, փաստորեն իրենք ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ ինքը լեգիտիմ նախագահ է: Մենք տեսանք, որ շատ երկրներ, որոնք մեզ հետ նաեւ լավ հարաբերությունների մեջ են, եվրոպական երկրները, նաեւ Ռուսաստանը, բոլորն էլ շնորհավորել են: Դրանից հետո Ալիեւը պետք ինչ-որ բանով պետք է ցույց տար իր հաղթանակը, եւ ինձ թվում է, որ ցույց տալը հենց այս սադրանքն էր։ Իրենք նախապատրաստված են եղել, իսկ մերոնք նախապատրաստված չեն եղել, ուղղակի հենակետերում մեր զինվորները կանգնած են եղել ու հիմա էլ կանգնած են: Այնպես չէ, որ հարձակվել են, տարածք են գրավել: Դիրքային կրակոցներ են եղել, մենք զոհեր ենք ունեցել, իրենց կողմից մենք չգիտենք՝ իրենք զոհեր ունեցել են, թե ոչ: Իրենք դեռ հայտարարություն չեն արել»»,- ասաց նա։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ