Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՄերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիIDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան

Երեխաս մահացավ աչքիս առաջ, փոքրս կյանքի համար էր պայքարում

«Պատերազմի առաջին րոպեներին ընտանիքս տվեց առաջին զոհն ու վիրավորները։ Աչքիս առաջ 16 տարեկան տղաս մահացավ, փոքրս ապրելու համար պայքարում էր, ես էլ մահամերձ վիճակում էի»,- MediaHub-ի հետ զրույցում սեպտեմբերի 19-ի հիշողություններով է կիսվում Գոհարինե Գրիգորյանը։ 

Նրա ընտանիքը տարիներ առաջ վերաբնակեցման ծրագրով հաստատվել էր Արցախում։ Վազգենի հետ ընտանիք էր կազմել, տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն, ապա վերադարձել ու բնակություն հաստատել Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում։ 2020 թվականին Շահումյանի անկումից հետո տեղափոխվել են Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ։ Գոհարինեն ասում է, որ չնայած դժվարություններին, ամեն բան հասցնում էին անել, երեխաները տեղի դպրոցն էին հաճախում, ամուսինն աշխատում էր Վանքում, կյանքը վատ չէր։ «Սեպտեմբերի 19-ին մի քանի րոպեում ամեն ինչ փոխվեց։ Վանք գյուղում էինք։ Երբ լսեցի առաջին պայթյունի ձայնը, մտածեցի ամպի որոտ է, հետո դրանք շատացան։ Ամուսինս գոռաց, որ պատերազմ է։ Արագ մտա տուն, որ երեխաներին շորեր ու անհրաժեշտ պարագաներ վերցնեմ գնանք ապաստարան։ Հրթիռն ընկավ ուղիղ տան բակ։ Ամբողջ մարմնիցս արյուն էր հոսում, արդեն գիտակցությունս կորցնում էի, մեկ էլ Վազգենը գոռաց` «Գոհա՜ր, Սերգե՛յը, Մկրտի՛չը»»,- արտասվում է կինը։ 

Գոհարինեի պատմելով՝ ինքն այդ պահին արնահոսում էր։ Նրա ամուսինը վիրակապել է կնոջ ձեռքերը, հետո տեղում նրանց առաջին օգնություն է ցուցաբերել Սամվել անունով մի տղա, այնուհետև տեղափոխել Վանքի տեղամասային հիվանդանոց։

«Այդ պայթյունից վանքեցի մի քանի հոգի ևս վիրավորում էին ստացել, նրանց թվում՝ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, տեղում մի մարդ մահացել էր։ Վանքի հիվանդանոցում լսեցի՝ «երեխան էլ չկա, մյուսների կյանքը փրկեք»։ Շտապ օգնության մեքենայով մեզ պատրաստվում էին տեղափոխել Ստեփանակերտ, ես անընդհատ Սեգոյիս անունն էի գոռում, ասացին՝ ««պուլսը» վերականգնվել է»։ Ճանապարհվեցինք Ստեփանակերտ։ Ամբողջ ընթացքում ցավից ու երեխաներիս վիճակից արտասվում էի, անգամ ի վիճակի չէի գոռալ։ Մենք հանրապետական բժշկական կենտրոնի առաջին վիրավորներն էինք։ Մկրտիչին տարան մանկական հիվանդանոց, իմ դիմաց Սերգեյի մարմինն էր, խնդրում էի, որ երեխայիս փրկեն, բայց բժիշկներն էլ հասկանում էին, որ դա անհնար է։ Ինձ տարան «կատե», ավելի ուշ ասացին, որ երեխաս մահացել է»,- ասում է մեր զրուցակիցը, ավելացնում, որ 16-ամյա որդին համեստ էր ու չափազանց բարի սիրտ ուներ։ 

Բարեբախտաբար, արցախցի բժիշկներին հաջողվում է փրկել Գոհարինեի ու մյուս որդու՝ 13-ամյա Մկրտիչի կյանքը, Վանքից տեղափոխված մյուս վիրավորներին։ 

Սեպտեմբերի 24-ին Գոհարինեի ընտանիքը տեղափոխվել է Հայաստան։ Այստեղ են բերում նաև նրա որդու մարմինը։ Սերգեյը հուղարկավորվել է հայրական գյուղում՝ Շիրակի մարզի Մեծ Մանթաշում։ Վազգենի ու Գոհարինեի ընտանիքը որդու հետ այժմ ապրում են Մեծամորում։ Նրանք շարունակում են բուժումներ ստանալ Երևանում։ Գոհարինեն արդեն 6 վիրահատություն է տարել։ Իր ու որդու մարմնում դեռ առկա են բեկորներ։

Հունան Թադևոսյան