Կոտայքում արդեն 173 խոզ է սատկել աֆրիկյան ժանտախտից. մանրամասներ
Այսօր ֆերմեր Արարատ Դանիելյանն ահազանգել էր, որ Կոտայքի մարզում աֆրիկյան ժանտախտ է տարածվել։
Ըստ նրա՝ խոզերը համատարած սատկում են, իսկ պատկան մարմինները ոչ մի գործողություն չեն ձեռնարկում։
Ի՞նչ է իրականում կատարվում: MediaHub-ին Կոտայքի մարզպետարանից ասացին, որ տեղյակ են կատարված դեպքից։ Նշեցին՝ պարզվել է, որ այն տեղի է ունեցել Կոտայքի մարզի Կամարիս գյուղում և այդ հարցով զբաղվում է Սննդի անվտանգության տեսչական մարմինը։
Կառույցից էլ մեզ տեղեկացրին՝ ստացել են ահազանգն ու ընթացք են տվել։
Կամարիսի գյուղապետ Հովհաննես Սարգսյանն էլ MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ հիվանդության պատճառը ստույգ հայտնի չէ, սակայն այս պահին հայտնի է, որ երկու ֆերմեր է տուժել․ մեկը Արարատ Դանիելյանն է, ում տնտեսությունից տուժել է 137 խոզ, իսկ մյուսը՝ Վարուժան Ներսիսյանը, վերջինիս տնտեսությունից սատկել է 36 խոզ։
«Սննդի անվտանգության տեսչական մարմինն օրենքով սահմանված բոլոր միջոցառումները կատարում է՝ կասեցնելու համար վարակի տարածումը, իսկ համայնքապետարանը հատկացրել է հատուկ տեղ՝ սատկած անասունների համար»,- ասաց Կամարիսի վարչական ղեկավարը։
Նշենք, որ աֆրիկյան ժանտախտն արագ տարածվող վարակիչ հիվանդություն է: 2023 թվականի օգոստոսին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտնեց, որ Ասկերանի շրջանում հայտնաբերվել է խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության երկու օջախ, շուրջ 50 վարակված խոզ է ոչնչացվել։
Վիկա Աբգարյան





















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ