«Այն ընկերությունը, որ եղել է ժամանակին, հիմա չկա». Անդոն՝ իր և Ռաֆոյի հարաբերությունների մասին
«Վերջին 4-5 տարին մեր շփումն ու համագործակցությունը դադարեցրել ենք: Ես առանձին գործունեություն եմ ծավալում, նա՝ առանձին: Գործնական առումով շփում որպես այդպիսին չկա: Հաճախ չենք հանդիպում, բայց հանդիպելուց նորմալ, ջերմ հարաբերություններ ունենք: Համագործակցության եզրեր դեռ չկան, բայց կյանքը դեռ առջևում է, ոչինչ չի բացառվում:
Հիմա ո՛չ գործընկերություն կա, ո՛չ էլ ընկերություն: Գործի բերումով ես էլ, ինքն էլ զբաղված ենք, ուշ-ուշ ենք տեսնվում, իսկ այն ընկերությունը, որ եղել է ժամանակին, հիմա չկա»,- «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում ասել է դերասան Անդրանիկ Հարությունյանը:
«Անկեղծ ասած, չեմ ափսոսում, որ համագործակցություն հիմա չկա: Այն, ինչ մենք ժամանակին արել ենք միասին, այդ թվականների համար երկուսս էլ անհնարինն ենք արել: Երկուսս էլ դիպլոմ չունենք, չենք սովորել թատերական ինստիտուտում: Մեզ թե՛ որպես զույգ մինչև այսօր սիրում են, թե՛ երկուսիս առանձին: Բայց այն ժամանակվա ընթացքը կարոտել եմ»,- ասել է դերասանը:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ