Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Ժամանց

«Շատ անգամ տղաները արծվաքթերն են վիրահատում, ինչը նրանց զրկում է տարրական առնականությունից». Ռոզի Ավետիսովան՝ պլաստիկ միջամտությունների մասին

«Ի զարմանս շատերի՝ ես մոտ 15 տարի առաջ դիմել եմ ականջի վիրահատության, բայց կարճ ժամանակ անց վերափոխվեց ու եկավ իր հին տեսքին: Այնպես որ, այդ վիրահատությունն այլևս ոչ մի կերպ չի երևում իմ դեմքի վրա»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով արտաքինի հետ կապված կոմպլեքսների, պլաստիկ միջամտությունների, էկրանից իրեն տեսնելու բարդույթների ու դրանք հաղթահարելու մասին, անկեղծացել է դերասանուհի Ռոզի Ավետիսովան:

Անհաշտ էի էկրանից ինքս ինձ հետ...

Դերասանուհին վիրահատությունների հետ կապված մտքեր ունեցել է շատ տարիներ առաջ, երբ նոր էր սկսել նկարահանվել:

«Անհաշտ էի էկրանից ինքս ինձ հետ, հատկապես՝ մեծ էկրանից:

Քեզ թվում է, որ դու ունես միլիոնավոր թերություններ քո դեմքին, իսկ այդ ժամանակ ես բավական երիտասարդ էի՝ 21-22 տարեկան: Մինչև 24 տարեկանն ունեի անհաշտ մտքեր:

Իրականում այդ ամբողջը ձևավորված չլինելու և ինքդ քեզ չճանաչելու արդյունքում է լինում: Հատկապես այդ տարիքում են շատ աղջիկներ դիմում պլաստիկ միջամտությունների»,- մեզ հետ զրույցում ասաց Ռոզին:

«Կարծում եմ, հիմա ամեն ինչ չափն անցել է: Այն ժամանակ չկային ինստագրամյան ֆիլտրներն ու թրենդները, ամենուր և անընդհատ չէր քարոզվում այդ փոփոխությունները: Շատ վիրահատված դերասանուհիներ ու հեռուստադեմքեր չկային եթերում և այդքան տեսանելի չէր այդ ամբողջը: Հիմա հակառակ պատկերն է, բոլորը փորձում են դիմել ինչ-որ միջոցների, փոփոխել իրենց արտաքինը: Բայց, ես կարծում եմ, որ սրա համար կա մի կարևոր պատճառ՝ այսօր ուրիշ արժեքներ են թելադրվում և անհատն ամբողջությամբ 2-րդ պլան է մղվել: Մարդուն շատ հետաքրքիր է դարձել նմանվել մեկ ուրիշին, այլ ոչ թե լինել յուրահատուկ, չունենալ քո առանձնահատուկ դիմագծերն ու տեսակը, բնավորությունը: Իսկ քո դեմքը քո բնավորությունն է»,- նշեց Ռոզի Ավետիսովան:

Դեմ եմ շուրթերի ծավալի մեծացմանը, արհեստական եղունգներին ու հոնքերին...

Դերասանուհին նշեց, որ ինքը ոչ մի դեպքում չի դիմի պլաստիկ վիրահատության, եթե ծայրահեղ անհրաժեշտ չլինի:

«Մարդիկ երբեմն ավտովթարից կամ դժբախտ պատահարից հետո ստիպված են լինում վերականգնել դեմքը: Միայն նման դեպքերում կդիմեմ, իսկ, որ քնից արթնանամ ու որոշեմ դեմքիս վրա փոփոխություն անել, բացառվում է: Առհասարակ ոչ մի արհեստական բան չեմ ընդունում և չեմ սիրում: Ինձ համար գեղեցիկ չէ այն, ինչ արհեստական է:

Ես անգամ դեմ եմ շուրթերի ծավալի մեծացմանը, արհեստական եղունգներին ու հոնքերին, որովհետև չեմ համարում դա գեղեցիկ: Այն, ինչ արհեստական է, չի կարող լինել գեղեցիկ»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանուհին:

Նրա խոսքով՝ որքան մարդը բնական է, այնքան գեղեցիկ է:

«Ի զարմանս ինձ՝ այսօր շատ տղաներ են դիմում վիրահատության, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց դեպքում կարծիքս մնում է նույնը: Շատ անգամ տղաները մեր արծվաքթերն են փոխում, ինչը նրանց զրկում է տարրական առնականությունից: Ես ջատագովն եմ բնական գեղեցկության»,- նշեց մեր զրուցակիցը:

Եթե վիրահատել ես դեմքդ, կարող ես հրաժեշտ տալ կինոյին...

 Դերասանուհին ընդգծեց ևս մեկ պատճառ, թե ինչու երբեք չի դիմի պլաստիկ միջամտության.

«Ցանկացած դերասանուհի, եթե ունի դեմքի որևէ վիրահատական միջամտություն, ամբողջ կյանքում հրաժշտ է տալիս եվրապոկան, ամերիկյան, ինչպես նաև պարսկական կինոյում հայտնվելու իր հնարավորություններին: Որևէ սարքած դեմքով մարդու այսօր լուրջ կինոարտադրություն ունեցող երկրում չեք հանդիպի: Այդպիսի դերասաններին քասթինգի ժամանակ ուղղակի չեն ընտրում, անգամ քննարկման առաջին փուլից դուրս են մնում»,- պատմեց նա:

Ամփոփելով՝ դերասանուհին նկատեց, որ բոլորս էլ մեր արտաքինի հետ կապված ունենում ենք բարդույթներ.

«Մեր մտքում միշտ կա ավելի սիրունը, բայց պետք է ունենանք առողջ ինքնագնահատական և հասկանանք, որ հետաքրքիր ենք հենց այս արտաքինի շնորհիվ»: