Այսօր՝ 01 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ԱԱԾ գեներալ-մայոր ներկայանալով՝ բանակից ազատելու գործընթաց է սկսել. զինվորի մայրը՝ մեղադրյալ

ArmLur.am-ը բազմիցս է անդրադարձել անօրինական ճանապարհով բանակից ազատման գործընթացներին, թե ինչպես են զինվորների ծնողներին ներկայանում պաշտոնյա եւ խաբեությամբ նրանցից խոշոր չափերի գումար հափշտակում:

Եվ ահա իրավապահները հերթական դեպքն են բացահայտել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մերի Պետրոսյանի որդին՝ Նորայր Մարկոսյանը, 2018 թվականի ամառային զորակոչին զորակոչվել է զինվորական ծառայության Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ: 2018 թվականին սեպտեմբերին Մերի Պետրոսյանը ծանոթացել է Արման Սարգսյանի հետ, ով վերջինիս ներկայացել է իբրև ՀՀ ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյա’ գեներալ-մայորի կոչումով, իսկ Մերի Պետրոսյանի հետ հանդիպումներին գնացել է նախապես իր կողմից ձեռքբերված գեներալ-մայորի զինվորական համազգեստով: Շփումների ընթացքում Սարգսյանը Մերի Պետրոսյանին հայտնել է, որ ինքը որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակից կարող է Մերի որդու օգտին կատարել գործողություններ, զբաղվել նրան զինվորական հետագա ծառայությունից ազատելու հարցով:

Արդյունքում Արման Սարգսյանը Մերի Պետրոսյանին հայտնել է, որ 1000 ԱՄՆ դոլարի դիմաց կարող է օգնել Նորայր Մարկոսյանին ազատել հետագա զինվորական ծառայությունից, որից հետո Մերի Պետրոսյանի և Արման Սարգսյանի միջև ձեռք է բերվել 1000 ԱՄՆ դոլար կաշառքի միջոցով Նորայր Մարկոսյանին հետագա զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ պայմանավորվածություն: Այդ նպատակով 2018 թվականի սեպտեմբերին Մերի Պետրոսյանն Արման Սարգսյանին հանձնել է պայմանավորված 1000 ԱՄՆ դոլարը: 2018 թվականի դեկտեմբերին Արման Սարգսյանը Մերի Պետրոսյանին հայտնել է, որ անհրաժեշտ է ևս 500 ԱՄՆ դոլար Նորայր Մարկոսյանին հետագա զինվորական ծառայությունից ազատելու գործընթացն ավարտին հասցնելու համար, որից հետո, նույն ամսին Մերի Պետրոսյանն Արման Սարգսյանին հանձնել է ևս 500 ԱՄՆ դոլար:

Այսպիսով, Մերի Պետրոսյանը, վստահ լինելով Արման Սարգսյանին պաշտոնատար անձ հանդիսանալու փաստի մեջ, վերջինիս կողից իր որդու օգտին որոշակի գործողություններ կատարելու նպատակով ընդհանուր խոշոր չափի՝ 776.035 ՀՀ դրամին համարժեք գումարը, որպես կաշառք հանձնել է Արման Սարգսյանին, սակայն վերջինս, ստանալով գումարը, Մ.Պետրոսյանի որդու օգտին որևէ գործողություն չի կատարել, այլ խարդախությամբ, այն է չարաշահելով Մ. Պետրոսյանի վստահությունը, խաբեությամբ նրանից հափշտակել է խոշոր չափի գումար: Արդյունքում այս գործով մեղադրյալի աթոռին են հայտնվել զինվորի մայրը, հայրը եւ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա ներկայացած Արմեն Սարգայանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք. Մ.

Ավելին

Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ Սարգսյան Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատոր Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ Զաքարյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի