Այսօր՝ 29 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալագիր է հանձնել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման և բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում այսօր անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով շուրջ 2000 հոգի է մասնակցել:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը և այլք:

Ողջունելով մրցաշարի մասնակիցներին և հաղթողներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս մրցաշարը կազմակերպվել է բոլոր իրավիճակներում առաջ ընթանելու, մեր կամքն ամրացնելու, մեր առջև դրված խնդիրները լուծելու, մեր հաստատակամությունը վերահաստատելու մղումով: Մենք մեր ընթացքը չենք կասեցնի, որովհետև մեր նպատակը ազատ, ուժեղ, ինքնիշխան, երջանիկ և անվտանգ Հայաստանի Հանրապետությունն է: Ուզում ենք այսօրվա մրցանակակիրներին ինչ-որ առումով օրինակ դարձնել քաղաքացիների համար՝ զբաղվելու սպորտով և վարելու առողջ ապրելակերպ: Մեր նպատակը, սկսած կրթական համակարգից, թե՛ մտքով, թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես ուժեղ անհատ՝ հետևաբար նաև ուժեղ հանրություն ունենալն է: Ամեն ինչ անելու ենք տարեցտարի մրցաշարն ավելի գրավիչ և մասսայական դարձնելու համար»:

Վարչապետն ընդգծել է նաև, որ շարունակական աշխատանքներ են իրականացվում սպորտի տարբեր ոլորտները զարգացնելու ուղղությամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է՝ այս մրցաշարով եզրափակվում է այս տարվա «ՀՀ վարչապետի գավաթ» 5 մրցումներից բաղկացած մրցաշարերի փուլը: Դրանք բոլորն էլ, ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ, անցել են շատ բարձր մակարդակով. «Չնայած դժվար պայմաններին՝ աննախադեպ մասնակցություն ունեցանք հատկապես դպրոցահասակների շրջանում, որոնց թիվը գրեթե երեք անգամ ավելի էր, քան անցած տարի: Սա նպաստելու է նաև երեխաների թիմային մտածելակերպի ձևավորմանը: Մրցաշարը միջազգային է, և մասնակցել են նաև օտարերկրա քաղաքացիները: Վստահաբար կարող ենք ասել՝ մրցաշարն իսկապես կայացած է»:

Կարեն Գիլոյանը տեղեկացրել է՝ այս պահի դրությամբ ՀՀ պատանիները, երիտասարդները և մեծահասակները աշխարհի և Եվրոպայի պաշտոնական առաջնություններում, գավաթների խաղարկություններում նվաճել են 392 մեդալ: Ակնկալվում է, որ առաջիկայում սպասվող առաջնություններում մեդալների թիվը կհատի 400-ի սահմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալագրեր է հանձնել Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանին, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին, Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանին:

1-ին տարիքային խմբի ներկայացուցիչների՝ 2006-2010 թթ. ծնված դպրոցականների համար մրցաշարը մեկնարկել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքից. նրանք վազել են 4 կմ, իսկ 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբի ներկայացուցիչները մրցավազքը սկսել են Փարաքարի համայնքապետարանին հարող տարածքից և հաղթահարել են 10 կմ մրցատարածություն՝ դեպի Էջմիածնի հրապարակ:

13-17 տարեկան դպրոցական տղաների մրցապայքարում հաղթողի կոչումը նվաճել է Վանիկ Մանդոլյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Սամվել Մարուքյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գառնիկ Սարգսյանը:

Աղջիկների մրցապայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել Մարի Սարգսյանը՝ Գյումրիից, 2-րդ տեղը զբաղեցրել է Անի Ներսիսյանը՝ Լեռնային Ղարաբաղից, որը բնակվում է Վանաձորում, իսկ երրորդ տեղը գրավել է Անահիտ Մարգարյանը՝ Աշոցքից:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է 41 տարեկանից բարձր տարիքային խմբի տղամարդկանց: Հաղթող է ճանաչվել Գևորգ Թորոսյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Վարդան Սաղյանը, իսկ երրորդ տեղը՝ Սամվել Հովհաննիսյանը:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ պարգևատրել է 41 տարեկանից բարձր տարիքային խմբի կանանց մրցապայքարում հաղթող ճանաչված մասնակիցներին: Այս տարիքային խմբում հաղթողի կոչմանն արժանացել է Լիանա Հարությունյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Քրիստինե Միկոյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Քրիստինե Մուրադյանը:

Մրցաշարին առանձին խմբով մասնակցել են նաև աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները՝ առանց տարիքային սահմանափակման: Կանանց պայքարում հաղթողի կոչմանն ու 1 մլն դրամ մրցանակին արժանացել է Էլլադա Ալավերդյանը՝ Վանաձորից: Երկրորդ տեղը զբաղեցրել է արցախցի Լիլիթ Հարությունյանը՝ կրկին Վանաձորից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լիանա Մարտիրոսյանը՝ Կապանից: Տղաների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել վազորդ Երվանդ Մկրտչյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Բալաբեկ Հարությունյանը, իսկ 3-րդ տեղը գրավել է Ռոման Ալեքսանյանը: Այս անվանակարգում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

18-40 տարեկան կանանց պայքարում հաղթողի կոչումը նվաճել և 1 մլն դրամ մրցանակին արժանացել է Կատյա Գալստյանը, որը ներկայացրել է Գյումրի քաղաքը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Սառա Ստայցը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Իրինա Պողոսյանը: Այս խմբում ևս մրցանակները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

18- 40 տարեկան տղամարդկանց պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դմիտրի Կորոլևը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Սպարտակ Ոսկանյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Միքայել Միքայելյանը: Նրանց պարգևատրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը խորհրդանշական նվերներ և պատվոգրեր է հանձնել մրցաշարի ամենատարեց մասնակիցներին՝ 60-ամյա Սիլվարդ Բաղյանին և Աշոտ Բալագյոզյանին՝ 78 տարեկան:

Երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա 1 մլն դրամ, երկրորդ տեղը՝ 500 հազար դրամ, 3-րդը՝ 300 հազար դրամ, 4-րդը՝ 100 հազար դրամ, 5-10-րդ տեղերը զբաղեցնողները կստանան 50-հազարական դրամ մրցանակ։

Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարը Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե Թանդիլյան Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել