Այսօր՝ 30 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայաստանի գլխավոր վտանգը ներկայիս իշխանությունն է․ Արշակ Կարապետյան

Սյունիքի մարզի Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանը երեկ մոտ չորս ժամ խախտել է հրադադարը, հայկական կողմը 4 զոհ է տվել և մեկ վիրավոր։ Զոհերն ու վիրավորները երկրապահ կամավորական միության անդամներ են։ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սպանվել են 50-ամյա Էդուարդ Հարությունյանը, 42-ամյա Գագիկ Մանուկյանը, 45-ամյա Արսեն Համբարձումյանը և 67-ամյա Հրաչյա Հովհաննիսյանը։ Մինչ ադրբեջանական գերատեսչությունները հայտարարում էին, թե սադրանքի մեղավորը Հայաստանն է, որը նախորդ օրը մեկ ադրբեջանցի է վիրավորել, և Ադրբեջանը հատուցում գործողություն է իրականացրել՝ ոչնչացնելով հայկական դիրքը, Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում էին արդարացնելու թշնամու գործողությունները՝ ընդհուպ տողատակերով հայտարարելով, թե հետաքննելու են Ադրբեջանի հայտարարած հրադադարի խախտման դեպքը։
Բանը հասել էր այնտեղ, որ նույնիսկ Բրյուսելում Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելն էր դատապարտում հայկական կողմին, հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, հընթացս մեղմիկ ընդգծելով, թե Ադրբեջանի արձագանքն անհամարժեք է եղել։

Փաստացի, շարունակելով իրենց ձախողված խաղաղության օրակարգը, Հայաստանի իշխանություններն արդարացնում են Ադրբեջանի ագրեսիան, իսկ Ադրբեջանն էլ միջազգային ասպարեզում լեգիտիմ հիմքեր է ստեղծում Հայաստանի տարածքի նկատմամբ նոր ռազմական էսկալացիա սադրելու նպատակով։

Ո՞րն է պատճառը, որ Հայաստանի գործող իշխանությունները պարում են ադրբեջանական դուդուկի տակ, ամեն ինչ փորձում անել՝ մեղքը հայկական զինված ուժերի կամավորականների՝ ընդհուպ բանակի վրա, բարդելու համար։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը պատրվակ է փնտրում Հայաստանի Սյունիքի մարզում էսկալացիայի համար, որպեսզի ուժով զավթի այդ տարածքը և Թուրքիայի հետ իրականացնի ցամաքային միջանցք ստեղծելու համատեղ նախագիծը։
Ըստ Կարապետյանի՝ գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանության ազգային անվտանգությունն ու կոմպետենտությունն ապահովելու կամքի բացակայությունն է, ագրեսիվ հարևանների ցանկացած ճնշման տակ ամեն ինչ ընկալելու նոր իրականության պրիզմայով և թշնամու պայմանները հեզ ընդունելու պատրաստակամությունը։
«Էլի քանի կյանք պիտի տան մեր զինվորները, որ իշխանությանը կառչած մեր պաշտոնյաները վերջապես հասկանան, որ ի վիճակի չեն կառավարել հանրապետությունը, եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»,- նշել է պաշտպանության նախկին նախարարը։ Ի դեպ, հիշեցրել, որ իր պաշտոնավարման օրոք, դեռ 2021 թվականին, սրացումներ եղել են նաև Երասխի ուղղությամբ, և ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը պաշտպանության նախարարը զգուշացրել է, որ եթե այդ սրացումները վերածվեն լայնամասշտաբ գործողությունների, պաշտպանության նախարարը զգուշացրել է, որ եթե Ադրբեջանը գնա դրան, ապա նրա նավթագազային համակարգը չի լինի, որովհետև Հայաստանի թիրախը կլինի հենց դա։

«Գիտե՞ք ինչ ասաց Ամերիկայի դեսպանը, որ Վաշինգտոնին դա դուր չի գա»,- իր հարցազրույցներից մեկում պատմել էր Արշակ Կարապետյանը։

Փաստացի, սահմանային սրացումները հերթական անգամ վկայում են, որ նաև արտաքին քաղաքական վեկտորը փոխելու՝ փաշինյանական իշխանության ջանքերը ձախողվում են, և Հայաստանին անվտանգություն բերելու փոխարեն, ընդհակառակը նոր արհավիրքներ են բերում։ Ի վերջո Հայաստանը զարգացման միայն մեկ ուղի ունի, և այդ ուղին անցնում է գործող իշխանություններին հեռացնելով։

ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ Զաքարյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ