Այսօր՝ 01 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը

Նիկոլ Փաշինյանը երեկ երկրորդ անգամ է մեկնել Տավուշի մարզ, հանդիպել Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների հետ։

Մարտի 18-ին կայացած հանդիպմանը Փաշինյանը հայտարարում էր, որ պետք է վերադարձնի 4 գյուղերի տարածքները, այլապես մինչև շաբաթվա վերջ պատերազմ կսկսվի։ Պատերազմ, իհարկե, չսկսվեց, փոխարենը՝ Ոսկեպարում ընդդիմադիր լայն շարժում սկսվեց, որն անգամ մտադիր էր Փաշինյանին և ՔՊ-ական այլ պաշտոնյաներին պետական դավաճանության համար դատելու պահանջով ստորագրություններ ներկայացնել գլխավոր դատախազություն։

Երեկ կայացած հանդիպմանը միտումնավոր ներս չեն թողել տարբեր քաղաքական գործիչների, որոնք այս օրերին պերմանենտ գտնվում են Ոսկեպարում և աջակցում տեղի բնակչությանը։ Հիմնականում եղել են Փաշինյանի հետ տարված պաշտոնյաները և տեղի բնակիչները։

Այդ հանդիպումներից մանրամասներ ու տեսանյութեր կառավարությունը չի տարածել, փոխարենը՝ գյուղացիները, չգիտես ինչու, խանդավառված են, ավելին՝ բնակիչներից հայտնել են, թե Փաշինյանի դիրքորոշումները 180 աստիճանով փոխվել են մարտի համեմատ, խոստումներ է շռայլել, թե իբր 90 % բանակցություններն ընթանում են ի շահ ժողովրդի։ Ավելին, անհապաղ վերադարձվելիք 4 գյուղերի մասին որևէ բառ չի ասել։ Թե ինչն է նման շրջադարձի պատճառը, գյուղացիներն, իհարկե. չգիտեն։

Ըստ ամենայնի, Փաշինյանը թուրք-ադրբեջանական տանդեմին համոզել է, որ առայժմ դրա ժամանակը չէ, հարկավոր է ընդհանուր բանակցությունները շարունակել մինչև երկրում ներքաղաքական իրավիճակը կարգավորվի: Հատկապես վերջին շրջանում փաշինյանական իշխանության դիրքերը լրջորեն խարխլվել են, և այժմ նա փորձում է ամեն ինչ անել իր իշխանությունը երկարաձգելու ու հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու քայլեր է ձեռնարկում։

Զառա Նիկոյան

Հպարտ ենք, որ Սյունիքի մարզը հանրապետությունում առաջատարն է աշխատավարձերի ցուցանիշով. Ռոման Խուդոլի Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ Սարգսյան Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատոր Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ Զաքարյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից