Այսօր՝ 25 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հակոբ Սերոբյանը՝ Կոտբուսից․ Գոհ եմ տղաների արդյունքներից, ավելին չէի կարող պահանջել

Գոհ եմ տղաների արդյունքներից, ավելին չէի կարող պահանջել: Դժգոհ եմ միայն Արթուր Դավթյանից: Ինչ վերաբերում է վարկանիշներին, առանձին գործիքներում այլեւս հնարավորություն չունենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գերմանիայից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը՝ մեկնաբանելով Կոտբուս քաղաքում ավարտված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարում Հայաստանի 4 ներկայացուցիչների մրցելույթները:

«Շատ լավ եմ գնահատում տղաների արդյունքները: Այստեղ ուժեղ պայքար էր գնում: Օրինակ՝ Արթուր Ավետիսյանն իր միավորներով չնչին տարբերությամբ զիջեց Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի արդյունքին: Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանն արել են ամեն ինչ իրենց ներկայիս հնարավորությունների չափով: Բոլորն էլ շատ լավ մասնակցեցին, բացի Արթուր Դավթյանից: Թե ինչու վատ հանդես եկավ Արթուրը, չեմ կարող ասել: Նա ավելի լավ կպատասխանի: Օրինակ՝ առանձին գործիքների վրա նրան փորձարկում էինք: Հենացատկում շատ վատ մասնակցեց, դժգոհ եմ: Ամեն դեպքում Արթուրն ունի անվանական օլիմպիական ուղեգիր եւ կարեւոր է, որ նա Տոկիոյում հենացատկում շատ լավ հանդես գա»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկության փուլերը վարկանիշային են Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Անդրադառնալով վարկանիշային միավորներին եւ ուղեգրերի հնարավորություններին, գլխավոր մարզիչի խոսքով՝ հնարավորությունները չկան:

«Օլիմպիական ուղեգրի համար միավորներ վաստակեցինք, բայց գործնականում հնարավորություններ չունենք: Առանձին գործիքերի վրա պետք է չեմպիոն ունենայինք, որ բարձր վարկանիշային միավորներ վաստակեինք օլիմպիական ուղեգրի համար ու լրացնեինք բաց թողած նախորդ աշխարհի գավաթի փուլերը: Առանձին գործիքներում այլեւս շանս չունենք ուղեգիր նվաճելու: Պետք է այստեղ չեմպիոն դառնայինք , որ իմաստ լիներ՝ գնայինք Մելբուրն՝ աշխարհի գավաթի փուլին, այնտեղ էլ չեմպիոնի կոչում նվաճեինք, Բաքուն բաց թողնեինք ու վերջին՝ Դոհայի փուլում նորից չեմպիոն դառնայինք, որ ուղեգրին մոտ լինեինք: Ասյինքն՝ առանձին գործիքներում աշխարհի գավաթի փուլերում պետք է 3 չեմպիոն ունենայինք, որ բարձր միավորներ վաստակեինք օլիմպիական ուղեգրի համար: Կմասնակցենք Ավստրալիայի աշխարհի գավաթի փուլին: Այնտեղ կուզեմ կրկին Արթուր Ավետիսյանը ուժերը փորձի, նա երիտասարդ է եւ իրեն արդարացնում է»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

Հայ մարմնամարզիկներից օլիմպիական ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը: Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոնը օլիմպիական ուղեգիրը նվաճել է Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 8-ին՝ բազմամարտում զբաղեցնելով 9-րդ տեղը: Ուղեգիրն անվանական է: Տոկիո2020-ում Դավթյանը հանդես կգա հենացատկի վարժությունում:

 Լուսինե Շահբազյան
Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի