Այսօր՝ 25 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Պետրոս Ավետիսյանը՝ «Տոբոլ» տեղափոխվելու մասին․ Ցանկանում էի խաղալ ավելի ուժեղ առաջնությունում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանն այս շաբաթ Երեւանի «Արարատ-Արմենիայից» տեղափոխվեց ղազախական «Տոբոլ», որը գլխավորում է Գրիգորի Բաբայանը։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 24-ամյա ֆուտբոլիստը պատմել է նոր ակումբ եւ առաջնություն տեղափոխվելու մասին։

Պետրոս, ինչպե՞ս ծագեց «Տոբոլի» տարբերակը, ինչո՞ւ ընտրեցիր հենց այս ակումբը։

Կարծում եմ՝ վաղուց էր հասունացել Հայաստանի առաջնությունից հեռանալու պահը, հատկապես, հիմա, երբ արդեն դարձել եմ Հայաստանի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

Ցանկանում էի փոխել մթնոլորտը եւ խաղալ ավելի ուժեղ առաջնությունում, զարգանալ, առաջադիմել։ Այս տարբերակն առաջարկեց հայտնի ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը։

Կար հետաքրքրություն տարբեր ակումբների կողմից, բայց ես ընտրեցի «Տոբոլի» տարբերակը, քանի որ նրանցից ստացա հստակ առաջարկ։ Կարծում եմ՝ սա այս պահին լավագույն տարբերակն էր։

Համարո՞ւմ ես տեղափոխությունը Ղազախստանի առաջնություն քայլ առաջ։

Գլխավորն այն է, որ այս առաջնությունն ուժեղ է Հայաստանի Բարձրագույն խմբից, հրավիրվում են շատ ուժեղ օտարերկրացի խաղացողներ, կան ուժեղ ղազախ ֆուտբոլիստներ, ակումբները հանդես են գալիս եվրագավաթային մրցաշարերի խմբային փուլերում։

Այստեղ շատ է ֆիզիկական պայքարը։ Հետագա զարգացման համար կարեւոր է փորձ ձեռք բերել նաեւ այսպիսի առաջնությունում։ Ղազախստանում խաղացել են Հայաստանի հավաքականի առանցքային խաղացողներ Մարկոս Պիզելին, Գեւորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը, Ռոբերտ Արզումանյանը, հիմա խաղում են Կամո Հովհաննիսյանն ու Տիգրան Բարսեղյանը։

Մինչեւ տեղափոխությունդ խորհրդակցե՞լ ես նրանց հետ։

Այո, բոլորի հետ էլ զրուցել եմ։ «Արարատ-Արմենիայում» Ղազախստանի մասին հասցրեցի խոսել Մարկոս Պիզելիի հետ եւ լսեցի միայն դրականը։

Կօգնե՞ն մրցելույթները Ղազախստանի առաջնությունում ամրապնդվել Հայաստանի հավաքականի կազմում։

Հավաքականում հայտնվելու համար պետք է լինել լավ մարզավիճակում, օգուտ բերել թիմին եւ խաղալ լավ մակարդակի վրա։ Ղազախստանի առաջնությունից միշտ հրավեր ստացել են ազգային թիմ։

Սամվել Սուքիասյան

Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը