Այսօր՝ 20 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Եկեղեցուն ու հովվապետին անպատվելն անբարոյական է, վեհափառին թիրախ դարձնել՝ նշանակում է ծաղրել ազգայինը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)

«Վեհափառ հոր անունն ու վեղարը բերանի ծամոն է դարձել սոցիալական հարթակներում: Պատճառն այն է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը «համարձակվել է» հայրապետական մեծահոգությամբ հորդորել մեր արդարադատությունն իրականացնողներին՝ փոխել ՀՀ 2-րդ նախագահի կալանքը և չբարդացնել նրա առողջական վիճակը»,-այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Գասպարյանը։

Վեհափառի խոսքը քաղաքականացվեց, նկատել է Գասպարյանը և հավելել, որ շատերը, այդ թվում՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ԱԺ-ի փոխնախագահից մինչև Հանրային խորհրդի նախագահ հարձակվեցին Կաթողիկոսի ու Մայր Աթոռի վրա, հայտարարությունն էլ համատեքստից կտրելով՝ լեզվին եկած ամեն բառ կամ կուտակված թույն տեղացին վեհափառի հասցեին:

«Տեղին եմ համարում հիշեցնել վարչապետ Փաշինյանի՝ բազմիցս արած կոչերն իր քաղաքական հակառակորդներին... մտածե՛ք խոսելուց առաջ: Հիմա՝ տղե՛րք, հետևեք վարչապետի հորդորին: Մտածելը պետական գործչին երբեք չի խանգարել: Դուք արդեն պետակա՛ն գործիչ եք, ոչ թե քաղաքական դիվիդենտ հավաքող ընդդիմադիրներ: Ձեր թունոտ խոսքի հասցեատերը մեր եկեղեցին է»,-ասել է Աբրահամ Գասպարյանը:

Նա նաև նշել է, որ անկախ քաղաքացի Կտրիճ Ներսիսյանի անձի վերաբերյալ յուրաքանչյուրի ձևավորված դիրքորոշման՝ մենք պետք է հաշվի առնենք, որ խոսում ենք Ամենայն հայոց վեհափառի մասին և մի փոքր շշուկով խոսենք. «Նա մեր եկեղեցու միապետն է, որին իշխանությունը տվել է Աստված: Նրա ընտրությունը չպետք է դիտարկել ազատ, արդար ու թափանցիկ ընտրության պրիզմայով»:

Ըստ Աբրահամ Գասպարյանի՝ ումի՞ց պետք է թույլատրություն վերցնի վեհափառը՝ գթասրտության և քրիստոնեական արժեքների մասին ևս մեկ անգամ հիշեցնելու. «Ես այստեղ չեմ քննարկում Ռոբերտ Քոչարյան անձը: Կա դատական գործընթաց, որն իբր ընթանում է արդեն մոտ երկու տարի, կամ ձգձգվում... դա հարցի մյուս կողմն է: Ես խոսում եմ՝ առիթից օգտվելով՝ եկեղեցուն թիրախ դարձրած, վեհափառ հոր հասցեին ամբարտավան խոսքեր հնչեցնող իբր պետական գործիչների պահվածքի մասին»:

Հաղորդավարը հիշեցրել է, որ մարդասիրական մղումներով հորդորները բնորոշ են բոլոր կրոնների բոլոր հովվապետներին և տրամաբանական է, որ մտահոգվել է պետականաշինության գործում ներդրում ունեցած նախագահի առողջության համար. «Քննադատեք 2-րդ նախագահին, նրա իրավանախորդին, իրավահաջորդին, գործող իշխանությանը, որ 2 տարի է չի կարողանում դատական մի գործընթաց գլխի բերել ու ի վերջո բոլորին ցույց տալ՝ ով է թալանել ու ով է ոճրագործը: Բայց ինքնագոհ, անհանդուրժող ու անարգալից հայտարարություններով անպատվել եկեղեցին ու հովվապետին՝ անբարոյական է»:

Նա նաև հիշեցրել է, որ եկեղեցին միայն վեհափառը չէ, եկեղեցին նաև այսօրվա Սփյուռքն է, հենց այս սփյուռքը, որը քանակով երիցս ավելին է քան ՀՀ բնակչությունը, եկեղեցին համակարգ է, ազգային ինստիտուտ և այս առումով՝ մեր բոլոր գնահատականներն ու մեկնաբանությունները պետք է հավասարակշռված լինեն. «Մենք՝ լրագրողներս, խոսքը կոնտեքստից կտրողներին անվանում ենք՝ տհաս ու չկայացած: Պատմությունը մեզ չի ներելու մեկ բանի համար՝ օրհասական պահին անտարբերություն դրսևորելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Միրզոյանի մանր «ժուլիկությունը» Պաշտոնանկությունների հաջորդ փուլը կլինի երկու օրից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է Նեյմարը շքեղ բնակարան է գնել․ այն ամենաթանկարժեքներից է Դուբայում Էլեկտրամատակարարման ընդհատում՝ բեռնատարի կողմից ստեղծված վթարի պատճառով Սիմոնյանը Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ քննարկել է երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքին «Ռուսաստան-Հայաստան» հասարակական երկրորդ ֆորումին ընդառաջ հանդիպեցի հայ և ռուս երիտասարդների հետ․ Մհեր Ավետիսյանը Որ դեպքերում է ՌԴ-ն իրավասու միջուկային զենք կիրառել. Պուտինը ստորագրել է երկրի նոր միջուկային դոկտրինը Երևանի բնակիչները, որոնց 100-ամյակը կլրանա, քաղաքապետարանից 1 միլիոն դրամ կստանան ««Վիշապ»-ի նոր հավաքածուն մեր կայքում է»․ Սիրուշոն ներկայացնում է «Պրեգոմեշ»-ի նոր հավաքածուն (տեսանյութ) Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ Փաշինյանն իր շրջապատին զոհում է՝ իշխանությունը պահելու համար. Ավետիք Չալաբյան Բացահայտվել է 10կգ թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք․ կալանավորվել է 2 անձ (տեսանյութ) «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան Պուտինը կայցելի Հնդկաստան. Պեսկով Այսօր Գագիկ Ծառուկյանի մայրիկի` Ռոզա Ծառուկյանի տարեդարձն է «Միլանը» չի ծրագրում ուժեղացնել կազմը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ. Իբրահիմովիչ ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է Ի՞նչ պաշտոնում է նշանակվելու ներքին գործերի նախկին նախարարը Ucom-ի 5G ցանցը գործարկվել է 11 նոր քաղաքներում Առողջապահության նախարարությունը նոր ղեկավար կունենա Անդրանիկ Քոչարյանն իրեն հաղթող է զգում Թրամփը Փաշինյանին զգուշացրել է Իրանի հարցով Հայաստանի և Հայ ժողովրդի բնական ու անփոխարինելի դաշնակիցները ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը և Հայոց Ազգային Բանակն են․ Խաչիկ Ասրյան «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար 60 % արդյունավետությամբ արևային մարտկոց. աշխարհում առաջին անգամ հայտնագործվել է հզոր ֆոտոբջիջ Առողջապահական ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլոր բնակավայրերում. ծրագրի աջակիցներից է նաև` ԶՊՄԿ ընկերությունը Պատրաստվեք. շրջանառության հարկը հունվարի 1-ից բարձրանում է 100 տոկոսով Ազգային պետություն` չի նշանակում նացիզմ, ֆաշիզմ․ «Հայաքվե» Խոսենք փաստերով. ինչո՞ւ են առաջ տանում «Պատմական Հայաստանի» թեման․ Մենուա Սողոմոնյան Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ» «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ» Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ» Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ» Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ» Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ» Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ» Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ» Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին