Այսօր՝ 20 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Մենք քաղաքակրթական նոր նշաձող սահմանեցինք». Նիկոլ Փաշինյանը՝ ապրիլի 24-ի միջոցառումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook_ի իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է 2020 թվականի ապրիլի 24-ի միջոցառումներին՝ նշելով, որ իրենք իրագործել են ճգնաժամը որպես հնարավորություն թեզը:

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք ասում էինք, որ այս ճգնաժամին պետք է նայենք որպես հնարավորություն, իսկ ապրիլի 24-ին այս տեսական թեզը ամենավառ եւ ամենահիշարժան արտահայտումը գտավ: Մենք բոլորս կանգնած էինք մի շատ ծանր իրավիճակի առջեւ, երբ մոտենում էր Հայոց ցեղասպանության զոհերի 105-րդ տարելիցը, միաժամանակ համաճարակը թեւածում էր Հայաստանում:

Մենք շանր իրավիճակում էինք, մտածելով, թե ինչպես կարելի է ՀՀ քաղաքացիներին եւ ընդհանրապես, մարդկանց արգելել բարձրանալ Ծիծեռնակաբարդ, դա աներեւակալեի մի բան էր թվում, մյուս կողմից  ինչպե՞ս կարելի էր թույլ տալ, իմանալով, որ դրա հետեւանքով ոչ թե օրական կորոնավիրուսի մի քանի տասնյակ, այլ ի քանի հարյուր դեպք ենք ունենալու, եւ ընդհանրապես, իրավիճակը վստահաբար դուրս է գալու հսկողությունից: Հենց այստեղ էր, որ մենք որոշեցինք առաջնորդվել ճգնաժամը որպես հնարավորություն օգտագործելու թեզով: Մենք խնդիր դրեցինք, որ եթե այսպես է, ուրեմն պետք է ինչ-որ ձեւով մեր միտքը օգտագործելով այնպես կազմակերպել մեր միջոցառումները, որ լինի նույնիսկ ավելի տեսանելի եւ ավելի հզոր մեր ազգային ուղերձների ընդգծման եւ փոխանցման առումով:

Իհարկե, երբ այդ գաղափարները քննարկում էինք, մենք չգիտեինք, թե կստացվի դա, թե ոչ, կկարողանա՞նք պարզերես լինել մեր հանրության, մեր ժողովրդի, Սփյուռքի առաջ, թե ոչ: Բայց մենք առաջնորդվեցինք ճգնաժամը որպես հնարավորություն թեզով:
Ի՞նչ տեղի ունեցավ. Մենք մեր մասին, մեր պատմությունը պատմեցինք առանց աղաղակի, մենք շատ ուժեղ, լսելի, տեսանելի ոգեկոչեցինք, բայց առանց ողբի: Ինքներս մեզ նայեցինք այլ տեսակետից եւ մեր  այդ կերպարը, համոզված եմ, բոլորիս շատ դուր եկավ, որովհետեւ մենք հասկացանք, որ ահա այսպիսի ազգ ենք, այսպիսի ժողովուրդ ենք: Շատերը սոցցանցերում հարց էին բարձրացնում, թե ինչպե՞ս կարելի է ապրիլի 24-ին Ծիծեռնակաբրդ բարձրանալ արեւածաղիկ չրթելով, շատերը բարձրացնում էին հարցը, որ փողոցների երկայնքով գետնին թափված ծաղկի վաճառք է տեղի ունենում եւ այլն:

Մենք հիմա նայեցինք մեր մյուս կերպարին, այդ երկուսը համեմատեցինք եւ հարցեր բարձրացրինք: Ինքներս մեզ համար, կարծում եմ՝ քաղաքակրթական նոր նշաձող սահմանեցինք՝ ինքներս մեր մասին պատմելու, ինքներս մեզ ներկայացնելու»:

Այնուհետեւ վարչապետը անդրադարձել է այդ միջոցառման գործող անձանց. «Չմոռանանք այն գործող անձանց, որոնք այդ տեսությունը դարձրեցին գործնական իրականություն: Ապրիլի 24-ի միջոցառումները բացառիկ բարձր մակարդակով կազմակերպելու համար եւ մտածվածը բարձր մակարդակով իրականացնելու համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետի աշխատակազմին, ԱԳՆ-ին, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, Ոստիկանությանը, Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին, Երեւանի քաղաքապետարանին, ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին, Հանրային հեռուստաընկերությանը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, Երեւանի Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիային, այն պետական կոլեկտիվներին եւ բոլոր անհատ կատարողներին, որոնք այդ օրը ուղղակի ցնցեցին մեզ: Ես անկեղծ ասեմ, երբ ապրիլի 24-ի միջոցառումն սկսվել էր, ես լարված հետեւում էի՝ տեսնելու, թե ինչպես է ամեն ինչ ընթանում: Բայց արձանագրեցի, որ այդ պրոցեսն ինձ ուղղակի ներքաշեց, կլանեց եւ մինչեւ գիշերվա 4-ն անց հետեւել եմ եթերին: Իսկապես դա բացառիկ միջոցառում էր:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ալտրո մեդիա» ՍՊԸ-ին, «Լայթ լայֆ» ՍՊԸ-ին, «Երքաղլույս» ՓԲԸ-ին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, նաեւ անհատապես ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն նախարար Հակոբ Արշակյանին, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին, Երեւանի  փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին, Կառավարության աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Հովհաննես Մովսիսյանին, Լյուսի Դայանին, Հանրային հեռուստատեսության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանին եւ Հանրային  հեռուստառադիոխորհրդի նախագահ Արա Շիրինյանին»:

Վարչապետը շնորհակալություն հայտնեց նաեւ այն քաղաքացիներին, որոնք իրենց անուն, ազգանուններն ուղարկելով մասնակից դարձան վիրտուալ երթին, նաեւ այն բոլոր քաղաքացիներին, որոնք ըմբռնումով մոտեցան կայացված որոշմանը:

 

 

Սիմոնյանը Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ քննարկել է երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքին «Ռուսաստան-Հայաստան» հասարակական երկրորդ ֆորումին ընդառաջ հանդիպեցի հայ և ռուս երիտասարդների հետ․ Մհեր Ավետիսյանը Որ դեպքերում է ՌԴ-ն իրավասու միջուկային զենք կիրառել. Պուտինը ստորագրել է երկրի նոր միջուկային դոկտրինը Երևանի բնակիչները, որոնց 100-ամյակը կլրանա, քաղաքապետարանից 1 միլիոն դրամ կստանան ««Վիշապ»-ի նոր հավաքածուն մեր կայքում է»․ Սիրուշոն ներկայացնում է «Պրեգոմեշ»-ի նոր հավաքածուն (տեսանյութ) Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ Փաշինյանն իր շրջապատին զոհում է՝ իշխանությունը պահելու համար. Ավետիք Չալաբյան Բացահայտվել է 10կգ թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք․ կալանավորվել է 2 անձ (տեսանյութ) «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան Պուտինը կայցելի Հնդկաստան. Պեսկով Այսօր Գագիկ Ծառուկյանի մայրիկի` Ռոզա Ծառուկյանի տարեդարձն է «Միլանը» չի ծրագրում ուժեղացնել կազմը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ. Իբրահիմովիչ ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է Ի՞նչ պաշտոնում է նշանակվելու ներքին գործերի նախկին նախարարը Ucom-ի 5G ցանցը գործարկվել է 11 նոր քաղաքներում Առողջապահության նախարարությունը նոր ղեկավար կունենա Անդրանիկ Քոչարյանն իրեն հաղթող է զգում Թրամփը Փաշինյանին զգուշացրել է Իրանի հարցով Հայաստանի և Հայ ժողովրդի բնական ու անփոխարինելի դաշնակիցները ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը և Հայոց Ազգային Բանակն են․ Խաչիկ Ասրյան «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար 60 % արդյունավետությամբ արևային մարտկոց. աշխարհում առաջին անգամ հայտնագործվել է հզոր ֆոտոբջիջ Առողջապահական ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլոր բնակավայրերում. ծրագրի աջակիցներից է նաև` ԶՊՄԿ ընկերությունը Պատրաստվեք. շրջանառության հարկը հունվարի 1-ից բարձրանում է 100 տոկոսով Ազգային պետություն` չի նշանակում նացիզմ, ֆաշիզմ․ «Հայաքվե» Խոսենք փաստերով. ինչո՞ւ են առաջ տանում «Պատմական Հայաստանի» թեման․ Մենուա Սողոմոնյան Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ» «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ» Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ» Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ» Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ» Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ» Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ» Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ» Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank ՌԴ-ն բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսային. կա 8 զոհ, 39 վիրավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան