Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում․ կարանտինային խցում հայտնաբերվել է Ուկրաինայի 28-ամյա քաղաքացու կախված դի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ժողովրդին հայտնի՝ «Սովետաշենի բանտում»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09։30-ի սահմաններում բանտի հերթապահ աշխատակիցները նկատել են, որ բանտի կարանտինային թիվ 10 խցում սավանով ճաղավանդակից կախված տղամարդ կա։
Դեպքի մասին քրեակատարողական հիմնարկից տեղեկությունը փոխանցել են Ոստիկանության Էրեբունու բաժին և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ քննչական խումբը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կախվածը Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Վալերի Կոմենդանտն է։
Գ․ Շաշյանի տեղեկություններով՝ նա 2020 թվականի օգոստոսի 20-ից գտնվում է քրեակատարողական հիմնարկում, որպես կասկածյալ ՀՀ քր. օր. 38-267 պրիմ 1 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քր. օր. 34-266 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հովհաննիսյանի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Երկրաշարժ Հայաստանում
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի