Այսօր՝ 19 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արայիկ Հարությունյանին տարել էին դիրքեր, ասել էր` էս ուր եք ինձ բերել. Մեղրիի քաղաքապետ. News.am

Սյունիքի մարզի 7 համայնքների` Կապանի, Գորիսի, Քաջարանի, Մեղրիի, Սիսիանի, Տեղի, Տաթևի համայնքապետերը չեն մասնակցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը: Այս մասին NEWS.am-ի հետ  զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ  Մխիթար Զաքարյանը:

«Ճիշտն ասած սկզբում որոշել էինք մասնակցել, 11-ին  էր նշանակված եղել, գրավոր էլ ուղարկել էին մարզպետարանից, բայց հետո ժամ փոխեցին ու հաշվի առնելով, որ ակնկալիքներ էլ չունեինք մեր գրաֆիկը չփոխեցինք եւ չգնացինք հանդիպման: Հետո Սյունիքի խնդիրները ամբողջ հանրապետությունում գիտեն, այնպես չէ, որ պետք է հանդիպեն համայնքապետերի հետ, նոր իմանան` ինչ խնդիրներ կան: Խնդրեմ, կարող են իրենց ծրագրերը իիրականացնել, մենք էլ արդյունքները  տեսնելով մեր գնահատականը կտանք էլի»,- ասաց նա:

Սյունիքում առկա խնդիրները, ըստ Մեղրիի քաղաքապետի, այս կառավարությունն ի զորու չի լուծելու, իրենք ակնկալիքներ չունեն. «Ես այս կառավարության գլխավորությամբ, ցավոք սրտի, ոչ մի ակնկալիք, հույս չունեմ, ուրիշ բան եթե վերականգնվենք, հզորանանք, հնարավոր են փոփոխություններ լինեն»:

Մեղրիի քաղաքապետը պատմեց, որ մինչ այդ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանն էր այցելել Սյունիք, նրան ուղեկցել էին դիրքեր եւ շատ մեծ դժգոհություն էր հայտնել:

«Արայիկ Հարությունյանին տարել էին դիրքեր, շատ մեծ դժգոհություն էր հայտնել, ասել էր` էս ուր եք ինձ  բերել, ինչի համար եք բերել:  Զինվորականներն էլ  առիթից օգտվելով թրթուրավոր տրակտոր էին ուզել նոր բացված դիրքերի համար, խոստացել էր, օգնականի համար տվել, բայց զինվորականների ասելով չեն կարողանում կապ հաստատել, տրակտորի ճակատագրից հարցնել էլի, թե ինչ եղավ»,- ասաց Զաքարյանը:

Անդրադառնալով իրենց տները կորցրած քաղաքացիներին տրվող փոխհատուցմանը, Մեղրիի քաղաքապետը ասաց, որ իր կարծիքով դա համարժեք փոխհատուցում չէ:

«Հասկանում ենք, որ բյուջեի վիճակը լավ չէ, բայց երկրի պաշտպանությունը չիրականացնելու պատճառով մարդիկ իրենց տունն են կորցրել սեփականության վկայականները ձեռքներին, եւ իրենց սեփականությունը Սահմանադրությամբ է արմագրված, որ անձեռնմխելի է եւ եթե պետությունը  չի կարողացել ապահովել, փոխհատուցումն էլ պետք է լինի համարժեք, նրանց ունեցվածքին համարժեք ունեցվածք: Բայց ամենացավալին այն է, որ այս ցավալի զիջումների մասին մեր բնակիչները տեղեկանում են ադրբեջանցի զինվորականներից, այնինչ պետությունը պետք է տեղեկացներ: Այսինքն սա արդեն խոսում է պետության բացակայության մասին: Փոխանակ քաղաքացու անվտանգությունն ապահովեն, խոսում են հպարտ քաղաքացու, այսինքն քաղաքացու հոգեվիճակի մասին, ի՞նչ հպարտ քաղաքացի, եթե այդ քաղաքացու ֆիզիկական անվտանգությունն ապահովված չէ»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ հունվարի 15-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործման հետևանքով ՀՀ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Այս աշխատանքային խմբի ստեղծման որշումից հետո, աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով, հունվարի 21-ին Սյունիքի մարզ էր մեկնել վարչապետի հայտնի կալավանցի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, որը մինչև փետրվարի 15-ը ներառյալ այնտեղ գործունեություն է ծավալելու: Հունվարի 29-ին էլ Սյունիք էր մեկնել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Մինչ այս՝ 2020թ․ դեկտեմբերի 1-4-ը Սյունիք էր գործուղվել ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը։

Նշենք, որ այցից հետո Ավինյանը հայտնել է՝ բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն, բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը։

 

Ավելին

Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank ՌԴ-ն բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսային. կա 8 զոհ, 39 վիրավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան Փաշինյանի թիմից պատժվում է էն մարդը, ով իր հետ փողով չի կիսվել. Ընդդիմադիր պատգամավոր «Գոյ» թատրոնի աշխատակիցների նստացույցը շարունակվում է Ռաֆինյան աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է և հպարտություն բոլոր բրազիլացիների համար. Ռոմարիո Վան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ի հետ համագործակցության համար Բլոգեր Մաշ Քարամյանը հրապարակել է առաջնեկի «Գենդեր փարթիի» տեսանյութը Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը Հավատացած ենք՝ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք ունեն. ամերիկացի սենատորները՝ Բաքվում Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով -7․ տեղումներ են սպասվում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ինքնաuպանության փորձ է արել գաուբախտում կախված զինծառայողի մայրը Հռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են դիմավորում Լեոյին Զվարթնոց օդանավակայանում Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր. ՀայաՔվե «Հայաքվե»-ն շարունակում է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացը Բոլոր Նապոլեոններին սպասվում է իրենց Վաթերլոն․ Հենրիխ Դանիելյան Ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ Ռուստամ Բադասյան Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել Սանոսյան Չինաստանը կառուցել է աշխարհում ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից «Եվրասիա» համալսարանը հայտարարում է ուսանողների հավաքագրում Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան Հանքարդյունաբերության ոլորտում 10․000 մարդը ստեղծում է 5% ուղղակի և 10% անուղղակի արդյունք Ինչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Սա Փաշինյանի կողմից սկսված նոր խաղ է, որով փորձում է փրկել իր անկում ապրող վարկանիշը. Չալաբյան ԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ Մակունցից Պաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Մի օր նշանակել է, մի օր էլ՝ հանելու էր, մի խառնվեք ու մի շեղվեք գլխավոր օրակարգից․ Շարմազանով ՃՏՊ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ Իմ ողջ գործունեությունն իրականացրել եմ այն տրամաբանության մեջ, որ եթե նույնիսկ չեմ կարող օգնել, պետք է իմ պետությանը չխանգարեմ, իմ պետությանը չվնասեմ․ Մհեր Ավետիսյան Կրակոցներ Արարատի մարզում՝ հարսանիքի ժամանակ Ազգային պետությունը չի խզում կապերը սփյուռքահայ կառույցների հետ, կուսակցական տարբերություններ չի դնում. ՀայաՔվե Ոչ ոք իրավունք չունի միայն 100 դրամանոցներ պահանջելու․ Հրայր Կամենդատյան Նեթանյահուի առանձնատան բակում լուսարձակող արկեր են ընկել