Այսօր՝ 30 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Դաժան դեպք Հայաստանում. Վիրավոր տղամարդուն սպանել են կնոջ ու անչափահաս աղջիկների աչքի առաջ. մանրամասներ

Էջմիածնում 36-ամյա տղամարդու սպանության ու նրա ընտանիքի անդամների սպանության փորձի գործով նախաքննությունն ավարտվել է։ Նախաքննական մարմինը հիմնավորված է համարել, որ սպանությունը կատարել է նախկին ոստիկանն ու գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2020թ փետրվարի 22-ին Էջմիածնում դաժան սպանություն է տեղի ունեցել։ 36-ամյա Գեւորգ Խալաթյանը սպանվել է՝ սեփական տանը՝ կնոջ և երկու անչափահաս դուստրերի աչքի առջև։ Կասկածյալը նախկին ոստիկան է՝ այդ տան նախկին սեփականատերը։ Վեճի առարկան էլ եղել է տունը։ Խնդիրն այն է, որ բնակարանը եղել է գրավի տակ, որը բանկը աճուրդի է հանել, իսկ  անչափահաս երեխաների հայրը ձեռք է բերել այդ բնակարանն ու ընտանիքով տեղափոխվել այնտեղ՝ բնակվելու։ Նախկին ոստիկանը զինված գնացել է իր նախկին բնակարան, վիճել գնորդի հետ ու ինքնաձիգից կրակոցներ արձակել ոչ միայն նոր տանտիրոջ, այլև տանտիրուհու ուղղությամբ։ Գ.Խալաթյանի մարմնի վրա դատաբժիշկը արտաքին զննությամբ հայտնաբերել է չորս հրազենային վնասվածք։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է տղամարդը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ սպանության, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի՝ երկու կամ ավելի անձանց սպանության փորձի հատկանիշներով։ Դեպքից մեկ տարի անց «Փաստինֆո»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Այսպես, դեպքի օրը՝ 2020թ փետրվարի 22-ին ՝ ժամը 11։30-ի սահմաններում, Խալաթյանին սպանելու դիտավորությամբ տղամարդը «AKМ» տեսակի ինքնաձիգով և մարտական փամփուշտներով զինված գնացել է իր նախկին տան բակ, որտեղ այդ պահին հողագործական աշխատանքներով էր զբաղվում Խալաթյանը։ Տղամարդը ինքնաձիգով կրակոցներ է արձակել նրա մարմնի կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին, ինչի հետևանքով Խալաթյանն ընկել է գետնին, ինչից հետո տղամարդն ինքնաձիգի փողն ուղղել է Խալաթյանի կրծքավանդակին և կրակոց արձակել՝ համոզվելու համար, որ վերջինս մահացել է։ Խալաթյանի կինը, լսելով կրակոցների ձայնը, մուտքի դռնից դեպի պատշգամբ է դուրս եկել, ինչը չի վրիպել զինված տղամարդու աչքից։ Վերջինս կրակահերթ է արձակել կնոջ և նրա հետ պատշգամբ դուրս եկած երկու անչափահաս երեխաների ուղղությամբ ։ Կինն արագ ներս է մտել և կողպել դուռը, իսկ տղամարդը շարունակել է կրակահերթ արձակել արդեն փակ դռան ուղղությամբ։ Փամփուշտները  մխրճվել են տարածքում գտնվող փայտյա դռան, հյուրասենյակի պատի մեջ, կոտրել են ապակիները, սակայն կինն ու երեխաները բարեբախտաբար չեն տուժել։ 

Ավելին

Աղբյուր' Փաստինֆո

Հարկային տեռորի սեղմվող օղակը. «Փաստ» «Այս իշխանությունների բոլոր ծրագրերը տապալված են». «Փաստ» Առարկայական վտանգ. ի՞նչ է սպասվում դեղատներին. «Փաստ» Երկրաքանդների «ոդիսականը». «Փաստ» Պետք է օգնել Ռուսաստանին Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կայացնելու հարցում. Մհեր Ավետիսյան Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում. «Փաստ» ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ» Ի՞նչ նպատակի համար է ծախսվելու 120 մլն դրամը. «Փաստ» Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ» TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Փարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է Մակրոնը Պրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ) Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Եթե իմ հետ ինչ-որ բան պատահի, առաջին պատասխանատուն Քննչական կոմիտեն է. Արիանա Հովսեփյան Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումը Այս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք Քերոբյան Սիրիացի ապստամբները ներխուժել են Հալեպ 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել «Շնորհավոր Գոհաբանության օր»․ Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Ֆաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Ռուսաստանն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ. Գալուզին Պատգամավոր Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը դեռևս չի քննարկվել. Գեղամ Մանուկյան Բալլադային ռոքի նոր մեկնաբանություն. Վահագ Ռաշը հանդիսատեսի դատնին կհանձնի նոր տեսահոլովակ ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար Ինձ համար միշտ հետաքրքիր է «Սպարտակի» դեմ խաղալը, միշտ կան էմոցիաներ. Բայրամյան Վարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը․ ուղիղ Արցախցիներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Գեղամ Ստեփանյան Պետք է դիմադրել և չհանձնվել․ Մենուա Սողոմոնյան Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նշել է ծննդյան տարեդարձը