ՄԻԵԴ-ն ստացել է Հայաստանի գանգատն Ադրբեջանի դեմ, ինչպես նաև հարցում 228 գերիների վերաբերյալ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է Հայաստանի գանգատն Ադրբեջանի դեմ` սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել է ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքը:
Դատարանը հիշեցնում է, որ սեպտեմբերի 29-ին բավարարել է միջանկյալ միջոցի կիրառումը` կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն: «Դատարանը կոչ էր արել Հայաստանին եւ Ադրբեջանին ձեռնպահ մնալ ցանկացած քայլերից, հատկապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումների, այդ թվում ՝ նրանց կյանքն ու առողջությունը վտանգի ենթարկելուն: Դատարանը կոչ է արել պահպանել կոնվենցիայով իրենց պարտավորությունները, մասնավորապես 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածի (խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի տեսակների արգելումը)»,- նշված է հայտարարության մեջ:
Իսկ նոյեմբերի 4-ի հայտարարության մեջ ՄԻԵԴ-ը պարզաբանել է, որ պետությունները պարտավոր են նաեւ հարգել կոնվենցիոն իրավունքները: Բացի այդ, դատարանը ստացել է Հայաստանի և գերիների ազգականների կողմից բազմաթիվ հարցումներ. ներկայումս ներկայացվել է 228 մարդու վերաբերյալ հարցում:
Դատարանն առաջարկել է պատասխանող կառավարությանը ներկայացնել տեղեկատվություն համապատասխան անձանց մասին:
Հայաստանի միջպետական գանգատը պարունակում է խախտումների մասին պնդումներ 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում` ներառյալ քաղաքացիական բնակչության, ինչպես նաեւ քաղաքացիական եւ հասարակական սեփականության եւ ենթակառուցվածքների վրա հարձակումներ մասին, քաղաքացիների նկատմամբ մահապատժի, դաժան վերաբերմունքի մասին:
ՄԻԵԴ-ը տեղեկացրել է, որ հունվարի 15-ին ստացել է նաև «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» միջպետական գանգատը և՝ ընդհանուր առմամբ 13 ադրբեջանցի գերու վերաբերյալ դիմում:




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Երկրաշարժ Հայաստանում
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի