Այսօր՝ 30 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մի գեղեցիկ օր թուրքերի հարցում ՌԴ-ն կանգնելու է կոտրած տաշտակի առջև. Արմեն Այվազյան

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օրերս Թուրքիան և ԱՄՆ-ն Սև ծովում բավականին խոշոր համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել (https://factor.am/337803.html)։ Սա առանձնապես արտառոց բան չէ։ Ուշագրավն այն է, որ Վաշինգտոնում ՌԴ դեսպանությունը մի ջղաձգային հայտարարություն է տարածել, որում քննադատել է միայն ամերիկացիներին, սակայն՝ ո՛չ թուրքերին (https://twitter.com/RusEmbUSA/status/1359625291350626310
Ըստ երևույթին, ռուսները շատ կցանկանային, որպեսզի Սև ծովում թուրքերի հետ ոչ թե ամերիկացիները համատեղ զորավարժություններ անցկացնեին, այլ հենց իրենք։ Այո, ինչպես ժամանակին նկատել էր Ուինստոն Չերչիլը, Ռուսաստանն ամենից առավել հարգում և հաշվի է նստում ուժի հետ։ Եվ Թուրքիայի մեջ, նա, ցավոք, այդ ուժը տեսնում է։ Բայց Թուրքիային ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից պոկելու (այնուհետև գուցեև նրա հետ ռազմական սեփական դաշինք ստեղծելու) Ռուսաստանի ներկա ղեկավարության բոլոր անհեռատես ջանքերն ու ճիգերն ապարդյուն են անցնելու։ Այնպես, ինչպես ապարդյուն անցան ու փշուր-փշուր եղան 1939-1941 թթ. հիտլերական Գերմանիայի հետ դաշնակցելու Խորհրդային Ռուսաստանի ղեկավարության ջանքերն ու ճիգերը։ Ու մի գեղեցիկ օր թուրքերի հարցում ՌԴ-ն կանգնելու է կոտրած տաշտակի առջև։ Ի դեպ, այդ օրը հեռու չէ։
Իսկ ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ական շրջանակներում զարգացող թուրք-ամերիկյան ռազմական դաշինքին, ապա այն շարունակվում և զարգանում է՝ ի հեճուկս ռուսների։ Թե ու՞մ դաշնակիցն է Թուրքիան՝ այդ մասին պարզ ու հստակ արտահայտվում են թուրք և ամերիկացի զորավարներն ու ադմիրալները։ Ահավասիկ, ԱՄՆ Վեցերորդ նավատորմի հրամանատար, փոխծովակալ Ջին Բլեքի շուրթերով արտահայտված ամերիկյան պաշտոնական դիրքորոշումը.
«Թուրքիան շատ բարձրարժեք դաշնակից է և ՆԱՏՕ-ի ծովային գործընկերը, ում հետ Սև ծովում ԱՄՆ նավատորմի համատեղ ռազմագործողությունները ամրապնդում են ՆԱՏՕ-ական դաշինքի ունեցած անհամաչափ առավելությունը» (https://twitter.com/USNavyEurope/status/1359429285325516801):
Նույնանման մի կարծիք էլ արտահայտել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Դեյվիդ Սաթթերվիլդը (https://twitter.com/USNavyEurope/status/1359428583224193024
Ցանկալի է, որպեսզի այս իրողությունները հաշվի առնեն նաև հայաստանյան քաղաքական ուժերը, մանավանդ նրանք, ովքեր սին հույսեր են տածում առ այն, որ Ռուսաստանից պոկվելու դեպքում, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Հայաստանին վազեվազ կտրամադրեն անվտանգության երաշխիքներ։ Ցավոք սրտի, չեն տրամադրի, այլ կպարտադրեն անել այն, ինչ ցանկանում են թուրքերը։
Ասածս ամենևին չի նշանակում, որ մեր ցանկացած չափով անվտանգության երաշխիքներ մեզ կտրամադրի Ռուսասատանը։ Վերջին պատերազմը ցույց տվեց, որ դա էլ կարող է այդպես չլինել։ Պարզապես, մեզ համար մեկ ծակ նավից (ՌԴ-ՀԱՊԿ անբարեհույս «դաշինքից») մեկ ուրիշ՝ ավելի ծակ նավ (ԱՄՆ-ՆԱՏՕ չլինելիք «դաշինք») ցատկելը կարող է այնքան էլ խոհեմ քայլ չլինել։ Պետք է, հետևաբար, օր առաջ կենտրոնանալ թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպելու սեփական միջոցների զարգացման և եղած բոլոր միջազգային մեխանիզմների օգտագործման վրա։ Քանի դեռ ժամանակ մի փոքր դեռ մնացել է»։
 
Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ» TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Փարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է Մակրոնը Պրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ) Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Եթե իմ հետ ինչ-որ բան պատահի, առաջին պատասխանատուն Քննչական կոմիտեն է. Արիանա Հովսեփյան Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումը Այս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք Քերոբյան Սիրիացի ապստամբները ներխուժել են Հալեպ 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել «Շնորհավոր Գոհաբանության օր»․ Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Ֆաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Ռուսաստանն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ. Գալուզին Պատգամավոր Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը դեռևս չի քննարկվել. Գեղամ Մանուկյան Բալլադային ռոքի նոր մեկնաբանություն. Վահագ Ռաշը հանդիսատեսի դատնին կհանձնի նոր տեսահոլովակ ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար Ինձ համար միշտ հետաքրքիր է «Սպարտակի» դեմ խաղալը, միշտ կան էմոցիաներ. Բայրամյան Վարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը․ ուղիղ Արցախցիներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Գեղամ Ստեփանյան Պետք է դիմադրել և չհանձնվել․ Մենուա Սողոմոնյան Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նշել է ծննդյան տարեդարձը Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ խոսնակ Ուկրաինական համակամարտության կարգավորման համար պետք է հիմնական պատճառները լուծել. Պեսկով AMIO Mobile հավելվածի ակտիվ օգտատերերը վայելեցին ուղղաթիռով անմոռանալի ուղևորությունը 2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան Ֆասթ Բանկը «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի գլխավոր հովանավորն է Հայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը AKNEYE-ի և Սաշա Ջաֆրիի «Արվեստագետի աչքերով» միջոցառումը Վենետիկի Մուրանո կղզում Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբը