Այսօր՝ 30 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կովկասը «ճզմվում» է. ապագայում ևս կլինեն ուժեղ երկրաշարժեր

Արտակարգ իրավիճակների մասնագետ, Փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հայաստանում գրանցված երկրաշարժին ու պարզաբանել, թե ինչով է պայմանավորված ՀՀ տարածքում երկրաշարժերի առաջացումը։

Գրիգորյանը, մասնավորապես, գրել է.

 «Շարունակում եմ ներկայացնել ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները, որոնք ամփոփված են Արտակարգ Ալիքի՝ Որ փորձությունը փորձանք չդառնա գրքում:
Երկրաշարժերից հետո հաճախ տրվող հարցերը՝ մաս 2
Ով իրազեկված է, նա պաշտպանված է:
Այսօրվա վիճակով ճի՞շտ է գնահատված ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգը.
- Սպիտակի 1988 թվականի երկրաշարժից հետո կազմվեցին ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի կամ, նույնն է, սեյսմիկ շրջանացման մի քանի քարտեզներ, որոնցով հանրապետության գրեթե ողջ տարածքում սեյսմիկ վտանգի մակարդակը բարձրացավ միջինը 1, իսկ որոշ տեղերում 2-3 բալով: Այսօր վտանգի ամենացածր մակարդակը գնահատվում է 8 բալ, իսկ ամենաբարձրը` 9-10 բալ: Մեր կարծիքով, այսպիսի գնահատումն իրական վտանգին շատ ավելի մոտ է:
Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ տարածքի երկրաշարժերի առաջացումը.
- Երկրագնդի սալերի տեկտոնիկայի հայտնի սխեմայի համաձայն, Կովկասը, այդ թվում և ՀՀ տարածքը, գտնվում են Արաբական և Եվրասիական սալերի բախման գոտում: Այսինքն՝ Արաբական սալը տարեկան մինչև 2 սմ արագությամբ շարժվում է դեպի հյուսիս-հյուսիս-արևելք, իսկ Եվրասիական սալը համարվում է անշարժ: Դրա հետևանքով Կովկասը «ճզմվում» է, տեղի է ունենում երկրակեղևում տեկտոնական լարումների կուտակում, որն ի վերջո հանգեցնում է բլոկերի կտրուկ տեղաշարժերի, կամ՝ երկրաշարժերի: Քանի որ սալերի նշված տեղաշարժերը տևում են միլիոնավոր տարիներ, հետևաբար՝ մեր հանրապետության տարածքում ևս ապագայում կլինեն ուժեղ երկրաշարժեր:
Ուժեղ երկրաշարժի ժամանակ Հայկական ատոմակայանը քանի՞ բալի կդիմանա.
- Ատոմակայանը պատկանում է հատուկ նշանակության օբյեկտների թվին: Այն գտնվում է թե' տեղական և թե' արտասահմանյան մասնագետների հսկողության տակ: Այն ՀՀ ներկայիս սեյսմակայուն կառույցներից մեկն է և նախատեսված է 9 բալ ուժգնության երկրաշարժի համար:
Սպիտակի երկրաշարժը բնական ծագման երկրաշարժ էր, թե՞ ոչ.
- Սպիտակի երկրաշարժը միանշանակ բնական երկրաշարժ էր: Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ օջախում անցյալում ևս եղել են երկրաշարժեր: Երկրաշարժի ժամանակ անջատվել է 1016 Ջոուլ էներգիա, որը համարժեք է Հիրոսիմայի վրա նետված հարյուր ատոմային ռումբի միաժամանակյա պայթյունից անջատված էներգիային: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել էր 10-12 կմ խորության վրա. այդպիսի խորության հորատման միջոցով մարդկությունն առ այսօր հասել է միայն մի կետում` Կոլա թերակղզում, 10-ից ավելի տարիների հորատման ընթացքում: Սպիտակի երկրաշարժը լավ ուսումնասիրված դասական երկրաշարժ է` նախացնցումներով, հիմնական ցնցումներով և հետցնցումներով:
Ուժեղ երկրաշարժի դեպքում Երևանում կամ նրա որևէ թաղամասում ի՞նչ ավերածություններ կարող են լինել.
- Մինչև 1990-ական թվականները կառուցված ՀՀ շենք-շինությունները չեն համապատասխանում տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակին (նախագծվել են ցածր վտանգի հաշվառումով, ցածր էր շինարարության որակը, շենքերի զգալի մասը հատել է շահագործման ժամկետը և այլն), հետևաբար՝ խոցելի են: Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ խոշորապանելային և շրջանակակապային համակարգով (Բադալյանի նախագծով) կառուցված բազմահարկ շենքերն իրենց դրսևորել են որպես բավականին հուսալի և սեյսմակայուն, իսկ կարկասապանելային (111 սերիայի) և հարկերի բարձրացման եղանակով կառուցված շենքերը, հակառակը, բարձր խոցելի են:
Երևանում կարելի՞ է կառուցել բազմահարկ շենքեր.
- Երևան քաղաքում և ՀՀ-ում կարելի է կառուցել բարձրահարկ շենքեր, եթե հաշվի են առնված տվյալ տարածքի երկրաբանական առանձնահատկությունները, գրունտային բավարար պայմանները և սեյսմակայուն շինարարության բոլոր նորմերը:
Որքանո՞վ են ՀՀ բնակավայրերը պաշտպանված ուժեղ երկրաշարժի բացասական հետևանքներից.
- Ուժեղ երկրաշարժի բացասական հետևանքների նվազեցման նպատակով ՀՀ կառավարությունը 1991 թվականին մշակել է ռազմավարություն, 1999 թվականին հավանություն է տվել սեյսմիկ ռիսկի նվազեցման երկու համալիր ծրագրերի՝ ՀՀ տարածքի և Երևանի տարածքի համար: 2002 թվականին ընդունվել է ԱՊՀ երկրներում առաջին՝ «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: 2010 թվականին ընդունվել է Հայաստանի սեյսմիկ անվտանգության ապահովման հայեցակարգ և նույն թվականին՝ նրա դրույթների կատարումն ապահովող միջոցառումների ցանկ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, այլ գերատեսչությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ, իրականացնում է ՀՀ տարածքի սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքներ:
Որո՞նք են ՀՀ-ում ուժեղ երկրաշարժերից շենքերի մեծամասշտաբ ավերումների հիմնական պատճառները.
- Մինչև 1989 թվականը կառուցված շենքերն ու կառույցները սեյսմիկ տեսակետից ավելի խոցելի են մի քանի պատճառներով: Նախ, դրանք նախագծվել ու կառուցվել են հիմնականում սեյսմիկ վտանգի ցածր մակարդակի հաշվառումով, ապա՝ շինարարության որակը ցածր է եղել, սեյսմակայուն շինարարության նորմերի պահանջները այնքան էլ խիստ չէին, որոշակի քանակով շենքերի շահագործման ժամկետն անցել է, և վերջապես՝ թույլ են տրվել սխալներ շենքերի շահագործման ժամանակ: Սա հանգեցրել է շենքերի և կառույցների սեյսմակայունության նվազեցմանը: 1989 թվականից հետո կառուցված շենքերի սեյսմակայունությունն անհամեմատ ավելի բարձր է:
Ինչպե՞ս կարելի է ապահովել նոր կառուցվող բնակելի շենքերի սեյսմակայունությունը.
- Նախ պետք է մանրամասն ուսումնասիրել կառուցվող շենքի շինհրապարակի ինժեներա-երկրաբանական և սեյսմիկ պայմանները, որոնց հիման վրա և ելնելով սեյսմակայուն շինարարության գործող նորմերից՝ նախագծվում է շենքը: Շենքի նախագիծը պարտադիր պետք է անցնի մասնագիտական փորձաքննություն: Շինարարությունն իրականացնողը և որակի հսկողը պետք է ունենան համապատասխան լիցենզիաներ: Պետք է արգելվի ցանկացած շեղում հաստատված նախագծից: Շենքը շահագործելիս անհրաժեշտ է պահպանել մշակված կանոնները, և այլն: Այս դեպքում շենքի սեյսմակայունությունը կլինի բարձր:
Ո՞րն է երկրի սեյսմիկ անվտանգության ապահովման գլխավոր ուղղությունը.
- Հիմնախնդրի լուծման համար պարտադիր է կատարել հետևյալ քայլերը. հուսալի գնահատել տարածքների սեյսմիկ վտանգը, գնահատել շենքերի և կառույցների սեյսմիկ խոցելիությունը, ապա և տարածքների սեյսմիկ ռիսկը, վերջապես՝ իրականացնել պլանավորված գործողություններ սեյսմիկ ռիսկի նվազեցման համար: Վերջին խնդիրը` ռիսկի նվազեցումը, բարդ, մեծ նյութական միջոցներ և ժամանակ պահանջող գործընթաց է:
Ուժեղ երկրաշարժից հետո տուն վերադառնամ, թե՞ոչ.
- Ուժեղ երկրաշարժից հետո, երբ դուք գտնվում եք դրսում կամ դուրս եք եկել բնակարանից, պետք չէ անմիջապես վերադառնալ շենք: Անհրաժեշտ է գնալ բաց տարածություն և սպասել պաշտոնական հայտարարությանը:
Ի՞նչ պետք է անել ցնցումների ժամանակ, և ո՞րն է բնակարանի ամենաանվտանգ տեղը.
- Երբ տեղի են ունենում ցնցումներ և դուք գտնվում եք շենքի 1-3 հարկերում, պետք է արագ դուրս գալ շենքից: Իսկ եթե գտնվում եք ավելի բարձր հարկերում, պետք է կանգնել հիմնական կրող պատերից կազմված անկյուններում, դրանցում գտնվող դռան բացվածքներում, կրող սյուների մոտ, արտաքին պատերից և պատուհաններից հեռու:
Հարցերի 1-ի պատասխաններին կարող եք ծանոթանալ այս հղումով.
https://bit.ly/3aY12qO»:
 
Ավելին
Ի՞նչ նպատակի համար է ծախսվելու 120 մլն դրամը. «Փաստ» Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ» TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Փարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է Մակրոնը Պրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ) Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Եթե իմ հետ ինչ-որ բան պատահի, առաջին պատասխանատուն Քննչական կոմիտեն է. Արիանա Հովսեփյան Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումը Այս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք Քերոբյան Սիրիացի ապստամբները ներխուժել են Հալեպ 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել «Շնորհավոր Գոհաբանության օր»․ Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Ֆաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Ռուսաստանն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ. Գալուզին Պատգամավոր Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը դեռևս չի քննարկվել. Գեղամ Մանուկյան Բալլադային ռոքի նոր մեկնաբանություն. Վահագ Ռաշը հանդիսատեսի դատնին կհանձնի նոր տեսահոլովակ ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար Ինձ համար միշտ հետաքրքիր է «Սպարտակի» դեմ խաղալը, միշտ կան էմոցիաներ. Բայրամյան Վարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը․ ուղիղ Արցախցիներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Գեղամ Ստեփանյան Պետք է դիմադրել և չհանձնվել․ Մենուա Սողոմոնյան Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նշել է ծննդյան տարեդարձը Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ խոսնակ Ուկրաինական համակամարտության կարգավորման համար պետք է հիմնական պատճառները լուծել. Պեսկով AMIO Mobile հավելվածի ակտիվ օգտատերերը վայելեցին ուղղաթիռով անմոռանալի ուղևորությունը 2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան Ֆասթ Բանկը «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի գլխավոր հովանավորն է Հայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը AKNEYE-ի և Սաշա Ջաֆրիի «Արվեստագետի աչքերով» միջոցառումը Վենետիկի Մուրանո կղզում