Երեւանում երկրաշարժից հետո 3 հղի կին է հոսպիտալացվել
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեկվա երկրաշարժից հետո 3 հղի կին է հոսպիտալացվել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահությունից:
«Նախօրեին «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի ծննդատանն անվտանգությունից ելնելով հոսպիտալացված հղին դուրս է գրվել։
Գիշերվա ընթացքում, նույն նկատառումներից ելնելով, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ է դիմել ևս երկու հղի, ովքեր հոսպիտալացվել են և գտնվում են բժիշկների հսկողության տակ։
Նրանց առողջությանը վտանգ և վաղաժամ ծննդաբերություն չի սպառնում։ Նախնական տվյալներով՝ ստացիոնար բուժումը կշարունակեն մինչև վաղը»,-ասվում է հաղորդագրությունում։