Լոռու մարզում 22-ամյա վարորդը Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 2 վիրավոր
Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 15:30-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 22-ամյա Արամ Միլիտոսյանը` իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 23 կմ հատվածում, Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ, Գյումրի բնակիչներ, 21-ամյա Գոռ Հակոբյանն ու 15-ամյա Վաչագան Հակոբյանը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանը:
Փաստի առթիվ Ա. Եղիազարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: