Գ.Ծառուկյանի աջակցությամբ մեկնարկել է «Մենք կհաղթենք,երբ կհամախմբվենք» համահայկական ծրագիրը
ԲՀԿ Ուսանողական խորհուրդը սկսել է «Մենք կհաղթենք,երբ կհամախմբվենք» համահայկական ծրագիրը: Նպատակն է բացահայտել խելացի և բանիմաց երիտասարդներին, նրանց ներգրավել պետության առջև ծառացած խնդիրների լուծման աշխատանքներին: ԲՀԿ Ուսանողական խորհրդի անդամները գաղափարի մասին նախ հայտնել են կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, ստացել նրա հավանությունը: Ծրագիրը մեկնարկել է կոնֆերանս-քննարկումով, որին մասնակցել են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: