Քիչ առաջ Երևանում ողբերգություն տեղի ունեցավ. մարդ է մահացել
Այսօր՝ փետրվարի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:15-ի սահմաններում, Mercedes մակնիշիավտոմեքենան, Աթոյան փողոցում վրաերթի է ենթարկել 65-70 տարեկան կին հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, զանգահարել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է հիվանդանոց, ով ճանապարհին՝ գիտակցության չգալով, մահացել է:
Օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտրիոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանը: