Ոստիկանության քրտնաջան աշխատանքը. Հայաստանում սարսափելի վտանգավոր հանցախումբ է բռնվել (տեսանյութ)
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության արդյունքում ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտվեց, որի շղթայի առաջին օղակներն իրավապահների տեսադաշտում էին դեռ 2019 թվականից։
2019 թվականի դեկտեմբերին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները Հրազդանի կիրճից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, «Toyota Corola» մակնիշի իրենց մեքենայով հանդերձ, բաժին բերման էին ենթարկել 27 և 28 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկի անձնական խուզարկությամբ մոխրացված հետքերով երկու կաթուցիչ էր հայտնաբերվել, մյուսի մեքենայի խուզարկությամբ՝ բյուրեղանման զանգված։
Հետագա միջոցառումներով պարզվել էր, որ բյուրեղանման զանգվածը մեթամֆետամին է, որը բերման ենթարկվածներից մեկը մյուսին էր վաճառել։ Ավելի ուշ պարզվել էր նաև, որ իրացնողն էլ իր հերթին թմրանյութը գնել էր Երևանի Իոսիֆյան փողոցի 36-ամյա մի բնակչից։ Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով 2021 թվականի փետրվարի 6-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց լիրիկա դեղահաբ և մեթամֆետամին թմրամիջոց: Քննության ընթացքում պարզվեց, որ 36-ամյա տղամարդուն թմրամիջոցներ իրացրած անձը Ագարակ քաղաքի բնակիչ է։ Իսկ ինքնությունը դեռ հարկավոր էր պարզել։ Բերման ենթարկվածները ձերբակալվեցին։ Փետրվարի 11-ին 44-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ևս 50 գրամ մեթամֆետամին հայտնաբերվեց: Ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների՝ մի արտասահմանցի էր նրան թմրանյութը վաճառել։ Ավելին, ստացված տեղեկությունների համաձայն՝ հայ-իրանական սահմանի մոտակայքում օտարերկրացին օրերս, դարձյալ իրացնելու նպատակով, առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 500 գրամ մեթամֆետամին պետք է բերեր: Փետրվարի 11-ին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների փոխգործակցությամբ ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկվեցին, որոնց արդյունքում Մեղրիի մաքսակետից ոչ հեռու՝ մեկհարկանի շինության մոտից, հայտնաբերվեցին թիթեղյա տարայով 75 գրամ փոշենման և 380 գրամ ընդհանուր քաշով մեթամֆետամինի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածներ: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Ագարակի բնակիչ, 44-ամյա տղամարդու նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար, ինչը բավարարվել է: Հանգամանքները պարզվում են։




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Երկրաշարժ Հայաստանում
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով
Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»