Դա մարտական շարք էր, որը տեղաշարժվում էր և որի ներսում ինչ- որ մարդիկ էին. Արման Սաղաթելյանը՝ Փաշինյանի քայլերթի մասին
Այս իշխանությունները չունեն ոչ հիշողություն, ոչ էլ՝ սովորելու ունակություն։ Այս կապիտուլյանտների մոտ այս հասկացությունները զրոյական են։ Այս մասին «Փաստինֆ»-ի հետ զրույցում ասաց Արման Սաղաթելյանը։
«Իրենք չեն անում հետևություններ ոչնչից, համառորեն շարունակում են միևնույն ճանապարհով գնալ, որն իրենց բազմիցս բերել է տապալման, պատերազմի ընթացքը դրա ևս վառ ապացույցն է։ Ներկայումս վարվում են նույն եղանակով։ Այսինքն՝ ամեն հաջորդ օրը բերում է ավելի ծանր ճգնաժամ, քան եղել է երեկ, վաղը լինելու է ավելի ծանր, քան այսօր և այդպես շարունակ»,-նշեց Սաղաթելյանը։
«Փաստինֆո»-ի դիտարկմանը, որը այդուհանդերձ, Փաշինյանն այսօր կազմակերպել էր հանրահավաք ու երթ՝ Ա.Սաղաթելյանը տարակուսանքով արձանագրել է՝ դա երթ էր, թե մարտակարգ։
«Դուք տեսե՞լ եք՝ ոստիկանության և հատուկ ծառայության ծառայողների քանակը։ Դա ի՞նչ պատկեր է , դա նշանակում է, որ վարչապետը քայլու՞մ է փողոցով։ Դա մարտական շարք է, որը տեղաշարժվում է, որի ներսում ինչ որ մարդիկ են, հավանաբար՝ ձեր նշած անձը։ Այս կապիտուլյանտների վախերն այնքան են, որ նրանք արդեն գնում են շինծու գործեր թխելուն, ինչի վկայությունն է, մասնավորապես, Արա Սաղաթելյանի անհեթեթ, թխած գործը »,- նշեց նա՝ հավելելով, որ Արա Սաղաթելյանին կալանավորելը վախերի մաս է կազմում։
Բացի դա՝ Արման Սաղաթելյանը պատահական չհամարեց, որ Փաշինյանն իր քայլերթը կազմակերպել է դեպի Ազատության հրապարակ՝ իմանալով, որ այդտեղ է ընդդիմությունը, ավելին՝ Փաշինյանի կոչն ինքնին սադրանք էր։