ԱՄՆ-ում դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Կալիֆոռնիայի նահանգապետի` ցմահ ազատազրկված Համբիկ Սասունյանի ազատ արձակումը կասեցնելու որոշումը
Լոս Անջելոսի դատարանը բեկանել է Համբիկ Սասունյանի ազատ արձակումը կասեցնելու վերաբերյալ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի որոշումը, հայտնում է Asbarez–ը։
Հակառակ նրան, որ 2019 թվականի դեկտեմբերին «Բանտարկյալների ազատ արձակման խորհուրդ»–ը որոշում էր կայացրել Սասունյանի ազատ արձակման վերաբերյալ, 2020 թվականին նահանգապետն արգելել էր ազատ արձակման գործընթացի իրականացումը՝ մեկնաբանելով, որ, չնայած գործադրված ջանքերին, Սասունյանի վարքն իրեն վստահություն չի ներշնչում։
«Գնահատում եմ Սասունյանի գործադրած ջանքերը, սակայն կան ավելի ծանրակշիռ պատճառներ, որոնք անհնար են դարձնում նրա ազատ արձակումը», – նշել էր նահանգապետը։
Փաստաբանների դիմումի համաձայն` դատարանը վերանայել է նահանգապետի որոշումն ու այն ոչ իրավաչափ ճանաչել՝ հաստատելով «Բանտարկյալների ազատ արձակման խորհրդի» կողմից կայացաված ազատ արձակման որոշումը։
«Երախտապարտ ենք նման որոշման համար և վստահ ենք, որ արդարությունը պիտի հաղթի», – ասել է Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ, իրավաբան Նորա Յովսեփեանը։
Համբիկ Սասունյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման 1984 թվականին՝ մեղադրվելով 1982 թվականին Լոս Անջելոսում թուրք դեսպանի սպանությանն աջակցելու համար։




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Երկրաշարժ Հայաստանում
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով
Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»