Այսօր՝ 30 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Քննարկում` սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչների գործուղման վերաբերյալ

2021 թվականի հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգի համաձայն` ԿԳՄՍ նախարարությունը պետք է ստեղծի և վարի գործուղվող մասնագետների շտեմարան:

Այն կստեղծվի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (Emiss.am)՝ որպես առանձին ենթաբաժին, որտեղ կենտրոնացված կլինեն բոլոր մարզերից հավաքագրված տվյալները` գործուղման պահանջարկի և գործուղվելու ցանկություն ունեցող մասնագետների վերաբերյալ:

Նոր միասնական տեղեկատվական հարթակում ուսուցիչների չհամալրվող պահանջարկի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է մուտքագրեն մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումները:

Սահմանամերձ կամ բարձրլեռնային համայնքներ գործուղվելու ցանկություն ունեցող մասնագետները հարթակի միջոցով կկարողանան էլեկտրոնային հայտ ներկայացնել և այդպիսով գրանցվել գործուղվող մասնագետների շտեմարանում:

ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) մասնագետները նոր տեղեկատվական հարթակի ստեղծման աշխատանքներն առաջիկայում կավարտեն, ինչից հետո այն կլինի հրապարակային:

Գործուղվող մասնագետների էլեկտրոնային շտեմարանի գործարկման ընդհանուր մոդելն ու աշխատանքի սկզբունքները ներկայացնելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են մարզպետարանների կրթության վարչությունների պատասխանատուները։

«Նոր կարգում բարելավումներ ենք նախատեսել սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների դպրոցներ գործուղվող ուսուցիչների համար` նրանց առաջարկելով աշխատավարձի հավելում և կոմունալ-կենցաղային խնդիրների լուծմանն ուղղված փոխհատուցումներ` հաշվի առնելով իրական շուկայական գները:

Գործուղման քաղաքականության հիմքում դրված է մասնագետների շտեմարանի վարումը, որը թույլ կտա օպերատիվորեն լրացնել առաջացած թափուր տեղերը սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների դպրոցներում: Մենք նաև հույս ունենք, որ մասնագետների շտեմարանը կծառայի ընդհանրապես հանրակրթական դպրոցներում մասնագետների պահանջարկի բացի համալրմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ մանկավարժական կադրերի պահանջարկը ձևավորվում է միայն այն դեպքում, եթե մինչ այդ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել:

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է մշակվող հարթակի գործարկման մոդելը` նշելով, որ մարզպետարանների մասնագետների համար կկազմակերպվի նաև մասնագիտական դասընթաց: Նրանք շտեմարանում կմուտքագրեն տվյալներ` գործուղվող մասնագետների ամբողջական պահանջարկի վերաբերյալ, որը հասանելի կլինի Emiss.am համակարգի համապատասխան ենթաբաժնում:

Այսինքն` ցանկացած անձ, մուտք գործելով նշված հարթակ, կտեսնի, թե հեռավոր և բարձրլեռնային համայնքների դպրոցներում որ մասնագիտությամբ ուսուցչի թափուր հաստիքներ կան` քանի ժամ ծանրաբեռնվածությամբ, որքան աշխատավարձով, նաև կոմունալ ծախսերի և բնակվարձի փոխհատուցման համապատասխան չափերով:

Ըստ այդմ` սահմանված չափանիշներին համապատասխանող մասնագետը կկարողանա էլեկտրոնային հայտ ներկայացնել` առաջարկվող թափուր տեղերից նշելով նախ ընտրելի դպրոցն ու հաստիքը:

Համաձայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգի` գործուղված մասնագետին լրացուցիչ կհատկացվի աշխատավարձի հավելում` 30 տոկոսի չափով, ինչպես նաև տեղափոխման տրանսպորտային ծախս նրա և ընտանիքի անդամների համար: Գործուղված մասնագետը կստանա նաև.

գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը․մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը (նախկինում հատկացվել է գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ),

տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս․միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով (նախկինում հատկացվել է ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչև 4 անգամ),

բնակարանային վարձի գումար՝ ըստ մարզերի տրված սահմանաչափով (10.000-33.000 դրամ, նախկինում հատկացվել է բնակարանի վարձ` ամսական 10.000 դրամ),

կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10.200 դրամ (նախկինում հատկացվել է կեցության այլ ծախսեր` ամսական 5000),

վերոնշյալ հատկացումները տրամադրվում են մարզպետարանների (նախարարության ենթակայությամբ գործող հաստատության դեպքում) կողմից՝ եռամսյակային կտրվածքով։

Տարվա մեջ առնվազն 4 անգամ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում կհրապարակվի համապատասխան հայտարարություն` մասնագետների գործուղման վերաբերյալ։ Մասնագետների ընտրությունը կկատարվի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (Emiss.am) ձևավորված շտեմարանից: Գործուղվող մասնագետի հետ պայմանագիր կարող է կնքվել 1 ուստարվա համար, յուրաքանչյուր մասնագետի հետ՝ առավելագույնը երկու անգամ:

Ընդ որում՝ եթե թեկնածուն երեք անգամ հրաժարվում է գործուղվելու առաջարկությունից, նրա տվյալները երեք տարով հանվում են մասնագետների թեկնածուների շտեմարանից։

Հավելենք, որ նախկին կարգով` ՀՀ կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1412-Ն որոշմամբ, պետական ուսումնական հաստատություններ գործուղված մասնագետների հետ կնքված պայմանագրերն իրենց ուժը կպահպանեն մինչև 2020-2021 թ. ուսումնական տարվա ավարտը։

Ավելին

Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումը Այս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք Քերոբյան Սիրիացի ապստամբները ներխուժել են Հալեպ 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել «Շնորհավոր Գոհաբանության օր»․ Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Ֆաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Ռուսաստանն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ. Գալուզին Պատգամավոր Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը դեռևս չի քննարկվել. Գեղամ Մանուկյան Բալլադային ռոքի նոր մեկնաբանություն. Վահագ Ռաշը հանդիսատեսի դատնին կհանձնի նոր տեսահոլովակ ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար Ինձ համար միշտ հետաքրքիր է «Սպարտակի» դեմ խաղալը, միշտ կան էմոցիաներ. Բայրամյան Վարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը․ ուղիղ Արցախցիներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Գեղամ Ստեփանյան Պետք է դիմադրել և չհանձնվել․ Մենուա Սողոմոնյան Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նշել է ծննդյան տարեդարձը Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ խոսնակ Ուկրաինական համակամարտության կարգավորման համար պետք է հիմնական պատճառները լուծել. Պեսկով AMIO Mobile հավելվածի ակտիվ օգտատերերը վայելեցին ուղղաթիռով անմոռանալի ուղևորությունը 2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան Ֆասթ Բանկը «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի գլխավոր հովանավորն է Հայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը AKNEYE-ի և Սաշա Ջաֆրիի «Արվեստագետի աչքերով» միջոցառումը Վենետիկի Մուրանո կղզում Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբը Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե Հովհաննիսյան Հայտնի է՝ որքան մարդ է Ադրբեջանը բնակեցրել Արցախում Նոր արևային էլեկտրակայանը Մեծ Բրիտանիայում ապահովում է էներգիա ավելի քան 20 հազար տների համար Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Արցախում ՌԴ խաղաղապահների նախկին հրամանատարը նոր պաշտոն է ստացել Ժամեր շարունակ ջուր չի լինի Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող Արծվանիկ պոչամբարում վերջերս է ավարտվել սեյսմիկ տվիչների տեղադրման ծրագիրը (տեսանյութ) Արևմուտքից անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ