Այսօր՝ 30 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Նոր հայտարարություն՝ անհետացած օդանավի մասին

Հարգելի քաղաքացիներ,

Ի լրումն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից 2021 թվականի փետրվարի 23-ին տրված պարզաբանման՝ կապված «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ավիաընկերություն) Boeing 737-300 տիպի (գրանցման համարը EK-FAA) օդանավի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ ավիաընկերությունը օտարերկրյա կազմակերպությունից վարձակալության պայմանագրով ձեռք է բերել Բոինգ 737-300 գ/հ 28873 օդանավ:

Համաձայն վարձակալության պայմանագրի՝ Ավիաընկերությունը հանդիսանում է օդանավ շահագործողը, հետևաբար՝ օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի և օդանավի հետ կապված այլ հարցերով պատասխանատուն հանդիսանում է Ավիաընկերությունը:

Ավիաընկերությունը Կոմիտեին ներկայացրել է օդանավի գրանցման հայտ, որի արդյունքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, օդանավը գրանցվել է Կոմիտեի կողմից վարվող ՀՀ քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրում և օդանավին տրվել է ազգային և գրանցման նիշ:

Հարկ ենք համարում նշել, որ օդանավին չի տրվել թռիչքային պիտանիության վկայական։

Այդ ժամանակահատվածում օդանավը գտնվել է Էստոնիայի Տալլին քաղաքի օդանավակայանում տեղակայված տեխսպասարկման կայանում՝ օդանավի թռիչքային պիտանիության ապահովման համար նախատեսված տեխսպասարկման աշխատանքներն ապահովելու նպատակով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոհիշյալ տեխսպասարկման կայանում ոչ բոլոր աշխատանքներն են իրականացվել և անհրաժեշտություն է առաջացել չիրականացված աշխատանքներն ավարտին հասցնել Գոստոմել քաղաքում (Ուկրաինա) տեղակայված տեխսպասարկման կայանում՝ Կոմիտեն, հիմք ընդունելով ավիաընկերության կողմից «ՕԴԱՆԱՎԻ ԹՌԻՉՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ» ստանալու նպատակով ներկայացված հայտը, 2021 թվականի փետրվարի 11-ին, չհակասելով միջազգային ավիացիոն ստանդարտներին, տվել է համապատասխան թույլտվություն՝ Տալլինից Կիև ուղղությամբ մեկանգամյա թռիչք իրականացնելու համար՝ 2021 թվականի փետրվարի 12-ից 22-ը վավերության ժամկետով։

Միաժամանակ, Ավիաընկերությունը դիմել է Կոմիտեին՝ ճանաչելու Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող օդաչուական անձնակազմի վկայականները և թույլատրել այդ անձնակազմով իրականացնել մեկ թռիչք դեպի Գոստոմել օդանավակայան։ Սահմանված ընթացակարգերի համապատասխան՝ Կոմիտեն իր լիազորությունների շրջանակում կատարել է անհրաժեշտ հարցումներ, որոնց վերաբերյալ հաստատումները ստանալուց հետո վավերացրել է անձնակազմի վկայականները՝ 2021 թվականի փետրվարի 12-ից մինչև 2021 թվականի փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում կատարել թռիչք Տալլին-Կիև երթուղիով։

Այդուհանդերձ, օդանավի անձնակազմը, ի հակառակ իրեն նախապես տրված թույլտվության և չպահպանելով Կոմիտեի կողմից տրամադրված թույլտվության վերջնակետը, թռիչքն իրականացվել է դեպի Վառնայի (Բուլղարիա) օդանավակայան, այնուհետև ուղղություն է վերցրել դեպի Շարժա (ԱՄԷ), սակայն վայրէջք է կատարել Իրանի Մեհրաբադ օդանավակայանում:

Նշենք նաև, որ Ավիաընկերությունը նույնպես Կոմիտեին տեղեկացրել է, որ նախատեսված թռիչքուղղու փոփոխությունը տեղի է ունեցել առանց վերջիններիս համաձայնության և գիտության։

Հարկ ենք համարում նշել, որ օդանավը շահագործող ավիաընկերությունն է պատասխանատու թռիչքի կազմակերպման ու թույլտվությունների ստացման գործընթացի, ինչպես նաև թռիչքի վերգետնյա սպասարկման համար:

Կոմիտեի կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ ստեղծված իրավիճակի հանգամանքները, պատճառները պարզելու համար, մասնավորապես՝ կապ է հաստավել Բուլղարիայի Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Միացյալ Արաբական Էմիրությունների, Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների, ինչպես նաև Եվրոկոնտրոլ կազմակերպության հետ:

Ըստ թռիչքային անձնակազմի և Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների հավաստիացման՝ Թեհրանի Մեհրաբադ Միջազգային օդանավակայանում օդանավի վայրէջքը կատարելու պատճառը կրել է տեխնիկական բնույթ, մասնավորապես՝ առաջացել են օդանավի վառելիքի հետ կապված խնդիրներ։

Համաձայն Քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի 13–րդ Հավելվածի (ավիացիոն պատահարների և միջադեպերի քննություն), ինչպես նաև «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի պահանջների՝ Կոմիտեում իրականացվում է քննություն վերը նշված հանգամանքների ուսումնասիրության նպատակով:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն: Կոմիտեի կողմից իրականացվող քննության արդյունքում համապատասխան փաստաթղթերը տրամադրամադրվել են իրավապահ մարմիններին:

Ներկայումս Կոմիտեի համապատասխան ներկայացուցիչները գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ օդանավը Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հետ կապված հարցերը քննարկելու և հետագա գործողությունները կազմակերպելու նպատակով: Օդանավի տեխնիկական վիճակը ուսումնասիրելու և հետագա թռիչքի հնարավորությունը գնահատելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունում են գտնվում նաև Ավիաընկերության օդաչուական և տեխնիկական անձնակազմը։

Հայկական և իրանական կողմի ավիացիոն մասնագետների հետ տեղի ունեցող սերտ համագործակցության և քննարկումների արդյունքում ձեռք են բերվել նախնական համաձայնություն օդանավը Թեհրանից Երևան տեղափոխելու համար։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Թեհրանում Ավիաընկերության համապատասխան տեխնիկական մասնագետների կողմից արձանագրվել են օդանավի տեխնիկական թերություններ և համապատասխան ռիսկերի գնահատում իրականացնելուց հետո մասնագետները պետք է ներկայացնեն իրենց դիրքորոշումը օդանավի թռիչք իրանակացնելու նպատակով թույլտվություն տալու վերաբերյալ։

Խնդրի լուծման նպատակով ակտիվորեն օգտագործվում են դիվանագիտական խողովակները, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության աշխատակիցները գործուն աջակցություն են ցուցաբերել անհրաժեշտ հանդիպումների և քննարկումների կազմակերպման և իրականացման հարցում։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Ավելին

Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումը Այս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք Քերոբյան Սիրիացի ապստամբները ներխուժել են Հալեպ 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել «Շնորհավոր Գոհաբանության օր»․ Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Ֆաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Ռուսաստանն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ. Գալուզին Պատգամավոր Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը դեռևս չի քննարկվել. Գեղամ Մանուկյան Բալլադային ռոքի նոր մեկնաբանություն. Վահագ Ռաշը հանդիսատեսի դատնին կհանձնի նոր տեսահոլովակ ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար Ինձ համար միշտ հետաքրքիր է «Սպարտակի» դեմ խաղալը, միշտ կան էմոցիաներ. Բայրամյան Վարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը․ ուղիղ Արցախցիներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Գեղամ Ստեփանյան Պետք է դիմադրել և չհանձնվել․ Մենուա Սողոմոնյան Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նշել է ծննդյան տարեդարձը Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ խոսնակ Ուկրաինական համակամարտության կարգավորման համար պետք է հիմնական պատճառները լուծել. Պեսկով AMIO Mobile հավելվածի ակտիվ օգտատերերը վայելեցին ուղղաթիռով անմոռանալի ուղևորությունը 2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան Ֆասթ Բանկը «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի գլխավոր հովանավորն է Հայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը AKNEYE-ի և Սաշա Ջաֆրիի «Արվեստագետի աչքերով» միջոցառումը Վենետիկի Մուրանո կղզում Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբը Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե Հովհաննիսյան Հայտնի է՝ որքան մարդ է Ադրբեջանը բնակեցրել Արցախում Նոր արևային էլեկտրակայանը Մեծ Բրիտանիայում ապահովում է էներգիա ավելի քան 20 հազար տների համար Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Արցախում ՌԴ խաղաղապահների նախկին հրամանատարը նոր պաշտոն է ստացել Ժամեր շարունակ ջուր չի լինի Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող Արծվանիկ պոչամբարում վերջերս է ավարտվել սեյսմիկ տվիչների տեղադրման ծրագիրը (տեսանյութ) Արևմուտքից անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ