Բերման է ենթարկվել նաև քրեական հեղինակություն «Շահումյանցի Ժիրո»-ն (լուսանկարներ)
Այսօր՝ մարտի 4-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, Էջմիածին քաղաքում իրականացրել են «Պայքար քրեական ենթամշակույթի դեմ և օրենքով գողերի տաք տաք վնասազերծում» օպերացիան: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վաղաշապատի ոստիկանները րոպեների ընթացքում Էջմիածին քաղաքում հայտնի «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել թվով 15 անձի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման եթարկվածներից երկուսը օրենքով գողեր են. նրանք են՝ «Լեննականցի Զապ»-ն ու «Շահումյանցի Ժիրո»-ն, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ են: Նրանք եղել են Lexus մակնիշի ռուսական համարանիշներով, Toyota Land Cruiser, Porsche Panamera, BMW մակնիշի ավտոմեքենաներով, որոնք նույնպես տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Թե ինչի համար են օրենքով գողերն ու նրանց հետ եղած անձինք բերման երթարկվել, SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: