Առուշ Առուշանյանի հարցերը կլուծեն
«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունները մոտ ապագայում կլուծեն Սյունիքի մարզի մի քանի, այսպես կոչված, խռովարար համայնքապետերի հարցերը, որոնք հանդես են գալիս իբրև թե ընդդիմադիրներ, սակայն նրանց իրական նպատակը հարուցված քրեական գործերից բխող պատասխանատվությունից խուսափելն է: Մեր տեղեկություններով՝ այս շարքում առաջինը կլինի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: